Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

note: This topic has been closed to new comments.
50 views
Արխիվ > Առաջարկներ նոյեմբերի գրքի ընտրության համար

Comments Showing 1-31 of 31 (31 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Այստեղ սկսենք առաջադրել գրքեր, որոնք մի շաբաթից կդրվեն քվեարկության, ինչի արդյունքում կորոշվի նոյեմբերին ընթերցվելիք գիրքը: Որպեսզի մի տեղից սկսենք, առաջարկում եմ Alice Munro-ի Open Secrets-ը. այսօր հայտնի է դարձել, որ հեղինակին այս տարի Նոբելյան մրցանակ է շնորհվելու:
Open Secrets


message 2: by Davit (new)

Davit | 272 comments Ընդունում եմ քո առաջարկը :D Մի փոքր հաստ ա, բայց եթե հետաքրքիր լինի կվերջացնեմ :)) Ե՞րբ ենք սկսելու կարդալը


message 3: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
David wrote: "Ընդունում եմ քո առաջարկը :D Մի փոքր հաստ ա, բայց եթե հետաքրքիր լինի կվերջացնեմ :)) Ե՞րբ ենք սկսելու կարդալը"

Յաաա, տենց հեշտ ընդունու՞մ ես: :))) Խմբի կանոնները կարդա: Նայի ոնց ա. ով ուզում գիրք ա առաջադրում, հետո քվեարկություն ա լինում, հետո հաղթած գիրքը դառնում ա ամսվա կարդալու գիրքը:


message 4: by Davit (new)

Davit | 272 comments Դե քանի քիչ ենք, իրար հետ նուրբ վարվենք, մինչև մյուսները գան ու կռվենք :D


message 5: by Sona (new)

Sona Petrossian | 107 comments Բարև ձեզ:
Առաջարկում եմ To Kill a Mockingbird (Harper Lee)
https://www.goodreads.com/book/show/2...


message 6: by Davit (new)

Davit | 272 comments Ձեր առաջարկածը կարդացել եմ :(


message 7: by Sona (new)

Sona Petrossian | 107 comments David wrote: "Ձեր առաջարկածը կարդացել եմ :("

ափսոս:D Իսկ կարծիք կասեք(եթե իհարկե դեմ չի խմբի կանոներին)


message 8: by Gayane (new)

Gayane (goyushek) Jonathan Safran Foer-ի Everything is Illuminated-ը՞։ Քանի տարի ուզում եմ կարդալ, հա հետաձգում եմ։


message 9: by Davit (new)

Davit | 272 comments Sona wrote: "ափսոս:D Իսկ կարծիք կասեք(եթե իհարկե դեմ չի խմբի կանոներին)"

Շատ լավն է :) Ես շատ եմ հավանել:

Կողմ նաև Գայանեի առաջարկածին :D


message 10: by Ани (new)

Ани | 2 comments ողջույն բոլորին. կայֆ նախաձեռնություն ա.
առաջարկում եմ Desolation Angels. ու նաև էսպիսի մի բան. կարելի ա խմբի ներսում առանձին բաժիններ բացել, ըստ ժանրերի. կարծում եմ, ավելի կհեշտացնի ու կհետաքրքրացնի քննարկումը. չգիտեմ, էստեղ նման հնարավորություն կա, թե չէ. չեմ փորփրել դեռ կայքը, ուղղակի գրանցվել եմ, էդպես մնացել ա.


message 11: by Tigran (new)

Tigran Petrosyan ես համաձայն եմ Անիի առաջարկած գրքի հետ Desolation Angels by Jack Kerouac


message 12: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Առանձին ժանրերի գաղափարը լավն ա: Ես էլ շատ չգիտեմ, թե ինչը ոնց ա աշխատում էստեղ, որ մի քիչ փորփրեմ, ապագայում կանենք:

Ինչ վերաբերում ա առաջարկված գրքերին, ապա բնականաբար չենք կարող ամեն անգամ ընտրել մի էնպիսի գիրք, որ ոչ ոք չի կարդացել: Դրա համար բոլորն ազատ են առաջադրել ցանկացած գիրք, բոլոր գրքերը կդրվեն քվեարկության: Որ գիրքը մեծամասնության ձայները հավաքի, էդ էլ պաշտոնապես կկարդանք:

Հ.Գ. Գայ, Everything is Illuminated-ը կարդացել եմ, շատ լավն ա :)


message 13: by Davit (new)

Davit | 272 comments Ես առաջարկում եմ առանձին ժանրերի չբաժանել, քանի դեռ քիչ ենք, հետո որ մի քանի հարյուր լինենք, ժանրերով էլ կարելի ա :D


message 14: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
դե էս մեկը հաստատ առանց ժանրերի ա լինելու: հետո կտեսնենք


message 15: by Gayane (new)

Gayane (goyushek) Կարծեմ՝ գրուփում հնարավոր չի տենց ժանրերով զուգահեռ կարդալ։ Ուղղակի կառաջարկեմ ամեն ամիս մի ժանր ընտրել․ նենց չլինի միշտ կլասիկա լինի կամ սայ-ֆայ։ Բայց հա, էդ սկզբում չէ, շատանանք, նոր։


message 16: by Juliana (new)

Juliana Kirakosyan (JulianaKirakosyan) | 1 comments ա դավայծե Բյորջեսսի Clockwork Orange գիրքը կարդանք


message 17: by Sofi (new)

Sofi Hakobyan | 1 comments ես Ալիս Մունրոյի 1968 թ. հրատարակված պատմվածքների հավաքածուն ունեմ (Dance of the happy shades) ու եթե չեմ սխալվում, դա է Նոբել ստացել. ավելի փոքրիկ է, ով ժամանակ չունի երկար գրքերի համար :D.


message 18: by Ани (new)

Ани | 2 comments իմիջիայլոց, ես Գայանեի առաջարկածն էլ (Jonathan Safran Foer/ Everything is Illuminated) կուզեմ կարդալ. մինչ էս հեղինակին ծանոթ չէի, բայց մի քիչ թերթեցի ու հետաքրքրեց. էնպես որ +1.


message 19: by Byurakn (last edited Oct 15, 2013 08:45AM) (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ալիս Մունրոն մրցանակ ստացել է ընդհանրապես պատմվածքների,ոչ թե կոնկրետ գործի համար: Ընդհանրապես, մատների վրա կարելի է հաշվել այն գրողներին, որոնք կոնկրետ գործի համար են Նոբելյան ստացել:

Իմ առաջարկած գիրքն էլ մեծ չի, բայց կարող ենք նաև այդ գիրքը դնել քվեարկության:


message 20: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Եթե դեռ առաջարկներ ունեք, շտապեք: Վաղվանից դնելու ենք քվեարկության :)


message 21: by Տաիշա (new)

Տաիշա Աբելար | 5 comments Sona wrote: "Բարև ձեզ:
Առաջարկում եմ To Kill a Mockingbird (Harper Lee)
https://www.goodreads.com/book/show/2..."


ողջույն, հայեր: ես համաձայն եմ այս տարբերակի հետ


message 22: by Paul (new)

Paul Tshagharyan | 2 comments Բարի երեկո :-) Առաջարկում եմ Սալամանկայի "Լիլիթը" կարդալ, այ սա -https://www.goodreads.com/book/show/1...


message 23: by Davit (last edited Oct 16, 2013 02:54PM) (new)

Davit | 272 comments Մի առաջարկ էլ ես անեմ ուրեմն David Mitchell Ghostwritten

Ghostwritten by David Mitchell


message 24: by Davit (new)

Davit | 272 comments Բյուր, մեկ էլ մի հարց ունեմ:
Իմ համար անհասկանալի ա թվում, թե ոնց եմ ես տվյալ գիրքը ճարելու, եթե չլինի էլեկտրոնային տարբերակը: Ո՞նց ենք էդ հարցը լուծելու:


message 25: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Մի ձև :D օրինակ, գրադարաններից կամ գուցե որևէ լեզվով թարգմանությունն էլեկտրոնային լինի: Կամ եթե մեկը հարդ քոփին ունի, կարելի ա քսերոքս անել կամ պայմանավորվել, որ մեկն արագ կարդա, փոխանցի մյուսին: Մի խոսքով, լիքը տարբերակներ կան ;)

Բոլորին շնորհակալություն առաջարկների համար: Հեսա հարցումը բացեմ :)


message 26: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Համեցեք բոլորդ. https://www.goodreads.com/poll/show/9...


message 27: by Tigran (new)

Tigran Petrosyan Ghostwritten ռուսերեն էլ.գիրք`
http://yadi.sk/d/13HBvYx0B7oPY


message 28: by Edward (new)

Edward Jamieson (edwardjamieson) | 5 comments Բարև բոլորին: Ես նոր եմ այս խմբում: Մի հարց: Կարո՞ղ եմ իմ գիրքը նույնպես առաջարկել:


message 29: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Suren wrote: "Բարև բոլորին: Ես նոր եմ այս խմբում: Մի հարց: Կարո՞ղ եմ իմ գիրքը նույնպես առաջարկել:"
Այո, բայց արդեն դեկտեմբերի համար: Նոյեմբերի հարցումն արդեն փակվել է:


message 30: by Davit (new)

Davit | 272 comments Բյուր, դե էս քննարկումը փակի, դեկտեմբերինը բացի, հա՞ :D


message 31: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Սպասի տեսնեմ ոնց ենք փակում :) Դեկտեմբերինը նոյեմբերի 10-ից կբացեմ:


back to top
This topic has been frozen by the moderator. No new comments can be posted.