Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

This topic is about
The House of the Spirits
Արխիվ
>
Հունվարի ընթերցանություն և քննարկում

Գրքի արդեն առաջին էջից Մարկես էի զգում :) Ու դա ոչ ոք չի էլ թաքցնում, դաժե ինքը հեղինակը: Հետո զգացի ֆեմինիզմը, եթե Մարկեսը հիմնական տղամարդկանց մասին էր գրում, Ալանդեն գրում ա կանանց մասին ու դա ինձ դզում ա :D Բայց ոճը նույնն ա. մարդկանց կյանքի կախարդական պատմությունը՝ ժամանակի մեջ դես ու դեն գնալով:
Ես զգում եմ, որ մոգական ռեալիզմը ինձ ամենաշատն ա դուր գալիս ու գիրքն էլ շաատ հավեսն ա:
P.S. Կլառա <3

Հա դե, Գայանե, 1000+ գրքից հետո աչքիդ ուրիշ բան չի գա :D

Տեքստի հետ համաձայն եմ, դժվար էր, բայց մի քանի էջից արդեն սովորում ես։
Շնորհավոր նոր տարի, երեխեք :) Ես էլ եմ ձեզ էս ամսվանից միանում, էս երկու օրը կսկսեմ կարդալ արդեն:
Լավ էլ կարդում եք, ջիջիլ ընկա: Այ վաղը հերթապահության եմ, նենց որ բոլորովին չի բացառվում, որ հենց վաղն էլ վերջացնեմ :)
Մի 3% եմ կարդացել, բայց ահավոր դզում ա: Շա˜տ լավն ա: Ֆեմինիստական մոգական ռեալիզմ, լրիվ վերջն ա: Էդ տասնհինգ էրեխեքի թեման էլ սպանում ա:
Հա, քանի որ ինքը տեղը տեղին մոգական ռեալիզմ ա, էդ նշանակում ա, որ ես շա˜տ դանդաղ եմ կարդալու, ամեն բառը վայելելով: Ո՞վ ա միանում դանդաղակարդությանը:
Հա, քանի որ ինքը տեղը տեղին մոգական ռեալիզմ ա, էդ նշանակում ա, որ ես շա˜տ դանդաղ եմ կարդալու, ամեն բառը վայելելով: Ո՞վ ա միանում դանդաղակարդությանը:

Քանի որ տեղը-տեղին մոգական ռեալիզմ ա, ես մեծ հաճույքով ու արագոտ (նու իմ արագով :D) վայելում եմ *-*, բոլոր մանր պատմությունները, Կլառային, Բլանկային, շուտով նաև Ալբային ու մնացած սպիտակ ու մաքուր երևույթներին :D
Հեսա վերջացնեմ, սաղ սփոյլելու եմ, արագացրեք :P
Իիիհ Դավ, էս Նոր տարին սպասածիցս ակտիվ ու ալկոհոլոտ էղավ :D հլը փորձես սփոյլես, կխփեմ քեզ:
Կլառան լավն ա :սրտիկ
Կլառան լավն ա :սրտիկ
Ողջույն մարդիկ :)
Աչքիս ես էլ անցնեմ գիրք կարդալուն: Էս իմ առաջին գիրքն ա լինելու էս խմբում, նենց որ ինքս ինձ անհամեստաբար ասեմ շնորհավոր :D
Աչքիս ես էլ անցնեմ գիրք կարդալուն: Էս իմ առաջին գիրքն ա լինելու էս խմբում, նենց որ ինքս ինձ անհամեստաբար ասեմ շնորհավոր :D

հետաքրքիր ա փաստորեն ուրիշ մարդկանց կարծիքներ կարդալը, մի տեսակ ուրիշ ձև ես սկսում կարդալ :ԴԴ ինձ համար մի քիչ ձգած ա, 27%-ի վրա եմ, տեսնենք սրա վերջն ինչ ա:ՃՃ
Բարի ընթերցում

:Ճ
հերիք ասեք ինչ գրքի ա գիրքը նման էլի :Դ
հատկապես դու՝ Դավիթ
հիմա լրիվ համեմատում եմ 100 տարվա հետ ու լեզուն թույլ ա թվում
ու լրիվ ոճը նման ա թվում
բայց աչքիս իսկապես լեզուն գրավիչ չի, հետաքրքիր չի
(առաջին գլխի ամփոփում :Դ)
նոր մասնակիցների էլ՝ ուռա՜, ուռա, ուռա
բարով ընկաք մեր ջրերջը
Մանու, Մարիամ բարի գալուստ, բարի ընթերցում :)
արմին, դե Մարկեսի հետ համեմատությունն անխուսափելի ա, հեչ որ չէ մենակ ժանրը հերիք ա: Մարկեսը պապան ա, դրա համար սաղին իրա հետ են համեմատում: Բայց տարբերություն էլ կա. ստեղ իգական գիծն ա շեշտված, ոչ թե արականը: Ինչևէ, ես դեռ 3%-ի վրա եմ: Էս գրքի խաթր էսօր հերթապահության հետս մի թերմոս սուրճ եմ տանում, որ չքնեմ :))

Կլառայից հետո մի ձև ամեն ինչ գրքում խամրում ա ու դառնում ոնց որ Հայաստանը ու էդ քաղաքական պահերը Հայաստանին շատ են նման (բայց ոչ կոմունիստներն իհարկե :D):
Արդեն իմ համար քիչ ձգձգված ա թվում կամ ես սիրում եմ էդ ձգձգվածությունը :D
P.S. Մարիամ, քեզ էլ բարի գալուստ :))

Ես 20քանի տոկոսի վրա եմ ու արդեն ձանձրանում եմ, ամեն ինչ մի տեսակ շատ կանխատեսելի ստացվեց :s
Ես արդեն 30%-ին հասել, ինձ դզում ա էս գիրքը: Հլը որ ոչ մի տեսակի ձգձգվածություն չեմ զգացել: Ընդհանուր կայֆ ա, որ ֆեմինիստական թեմաներ ա բարձրացնում: Ու հավես ա նաև, որ նարատորը մեկումեջ փոխվում ա, հետաքրքիր ա, թե ոնց են երրորդ ու առաջին դեմքերը նույն բանի մասին խոսում: Ասենք, երրորդ դեմքը մանրամասն պատմում ա, թե ոնց ա Էստեբանը աջ ու ձախ սաղին բռնաբարում, իսկ առաջին դեմքը նենց թեթևակի նշում ա, որ մենակ էղած ժամանակ մեկ-մեկ լևի ա գնացել:
Դե Կլառայի կերպարը լրիվ վերջն ա: Շատ հավեսին տիպն ա: Էստեղ ահագին հետաքրքիր ա Կլառա-Ֆերուլա հակադրությունը: Մեկը իրա ուրվականներով-բանով, մյուսը իրա կրոնականությամբ, ընդ որում՝ Ֆերուլան կոնֆլիկտի մեջ ա: Մի կողմից, իրա կույր հավատքն ա, մյուս կողմից էլ «արգելված» սերը:
Դավ, քաղաքական պահերը... նոր հիշեցի, որ էս գիրքը հենց քաղաքական հիմքի վրա ա գրված, ու եթե չեմ սխալվում, հերոսներն իրանց քաղաքական նախատիպերն ունեն: Պետք ա մի քիչ փորփրել Պերուի կամ Չիլիի պատմությունը:

Հա էդ անանուն քաղաքական լիդերներն էլ բոլորը իրականից եղել են (գրքի մասին կարդալուց եմ իմացել) գիրքը քանի գնում, ավելի քաղաքական ա դառնում: Պոետն էլ ա իրական մարդ, սկզբում ուզում էի անունը գրեմ (որովհետև գրքում չի նշում), բայց հետո մտածեցի, որ չարժե:
Գրքի մասին էլ մի քանի տոկոսից կասեմ :D
Փաստորեն կարդացողներից ես ու դու ենք մնացել? :(
Դավ, հակադրություն ասելով կերպարների հակադրությունը նկատի ունեմ: Մեկը թեթևի մեջ, մյուսը՝ անող-դնող, մեկը ուրվականներով ու այլ «սատանայական» կայֆերով, մյուսը՝ թունդ հավատացյալ, մեկը էգոիստ, մյուսը՝ ալտրուիստ: Իսկ իրանց հարաբերությունը պարզից էլ պարզ ա, թե ինչի ա վերածվելու:
Պոետին դեռ չեմ հասել: Ստեղ մի տեղ հաստատ պիտի Սալվադոր Ալենդեն լինի, էն ա որ չեմ գտնում, մտածում էի՝ կարող ա Կլարայի քեռին ա:
Ո՞նց մենակ ես ու դու ենք մնացել: Մյուսները կիսա՞տ են թողել:
Պոետին դեռ չեմ հասել: Ստեղ մի տեղ հաստատ պիտի Սալվադոր Ալենդեն լինի, էն ա որ չեմ գտնում, մտածում էի՝ կարող ա Կլարայի քեռին ա:
Ո՞նց մենակ ես ու դու ենք մնացել: Մյուսները կիսա՞տ են թողել:

հա, պատմողի փոփոխվելը հավես ա X) ու մեկ էլ Ֆերուլայի հոգեբանական խաղերն են վերջը՝ լրիվ վիա Բեռն ա ։Դ

Հա կա, չէ, քեռին չի :D Ինքը անուն չունի, հեսա ավելի ուշ կջոկես ով ա :D
Ոնցոր մյուսները թողել են :( Բայց զարմանում եմ, ոնց չեն հավանել :D

Ես մոգական ռեալիզմից մենակ Մարկեսին եմ շատ սիրում, դրա համար երևի չեմ հասկանում՝ Կլառային ինչի եք սաղդ սիրում։ Ինքն իրա մեջ փակված, ոչ մի նշանակալի բան չի անում, իրա ապրումների մասին ոչ մի բան չկա, անհասկանալի կերպար ա իմ համար, օդերով թռնող, անջո, ոչ մի բանի չմասնակցող։ Կբացատրե՞ք՝ ինչումն ա կայանում իրա կայֆը (բացի օբյեկտներ շարժելուց ու ապագան կանխատեսելուց)։

Ու իմ համար ամբողջ գիրքը ու ընտանիքը Կլառան ա իմաստավորում: Հետո էլ ինքը ամեն ինչին մասնակցում ա, մեկ-մեկ իջնում ա գետնին, սաղ գրքի սյուժեն իրա հետ ա կապվում (նշանակալիության պահը :D) և այլն :D

Դավիթը սաղ ասեց :D
Իսկ ինձ դուր ա գալիս, որ հեղինակը Կլառայի ապրումների մեջ չի խորանում, որովհետև Կլառան իրա բնույթով հենց տենց մարդ ա, որը շատ ցույց չի տալիս իրա զգացմունքները, ինքը չի գնում տերտերի մոտ, որ տերտերից իմանանք՝ ինչ ա զգում: Ինքը իրա մեջ փակված ա, ինքը ունի հետաքրքրություններ, ոչ թե առավոտից իրիկուն տուն ա մաքրում, էրեխա պահում: Ի վերջո, ինքը խելոք ա, չնայած իրա խելքը ոնց որ թաքցված լինի պայծառատեսության տակ: Ինձ թվում ա՝ Կլառայի միջոցով Ալենդեն փորձել ա շատ նուրբ կերպով դուրս գալ կնոջ մասին ավանդական պատկերացումներից:
Եթե շատ եմ անկապ դուրս տալիս, ասեք :D

Գայ, ո՞նց ուրիշ հետաքրքիր բան չի արել :D Բա մոր գլուխը գտնելը: Մինչև հիմա իմ ամենասիրած պահն ա դա, դե մեկ էլ մոր հայացքի տակ ծննդաբերությունը :D
Ի դեպ, վիքին ասում ա՝ ինքնակենսագրական ա էս գիրքը: Տեսնես՝ քանի՞ տոկոսը :D
Ի դեպ, վիքին ասում ա՝ ինքնակենսագրական ա էս գիրքը: Տեսնես՝ քանի՞ տոկոսը :D

Ինձ թվում ա, Ալենդեն Կլառայով նաև ամբողջ կանացիությունը, մայրությունն է ցույց տալիս ու ուզում ա ասի, թե ինչ վատ է լինում, երբ որ կանայք չկան ու տղամարդիկ մենակով գլուխ են բարձրանում, ինչ քաոս կարող ա սկսել :D
Էրեխե˜ք, մի հատ հետաքրքիր բան եմ հայտնաբերել: Հլը էկեք մի հատ չորս սերունդ կանանց անունների թարգմանությունները նայենք.
Nívea - ձնոտ
Clara - պարզ
Blanca - սպիտակ
Alba - սպիտակ
Կայֆ ա, չէ՞:
Nívea - ձնոտ
Clara - պարզ
Blanca - սպիտակ
Alba - սպիտակ
Կայֆ ա, չէ՞:

...Կլառային, Բլանկային, շուտով նաև Ալբային ու մնացած սպիտակ ու մաքուր երևույթներին...
Իրանք վերջում դաժե բառարանում նայում են, որ սպիտակի հետ կապված անուն գտնեն Ալբայի ու հետագա սերունդների համար :D

ոնց երևում ա ամենից հետ ընկածը ես եմ :(
Էս թեման բացել եմ, որ մեր հունվարի գիրքը կարդանք ու քննարկենք: Քննարկումների կանոնները գիտեք. առանց սպոյլերների, վիրավորանքների ու սպամի:
Հաճելի քննարկում մեզ բոլորիս :)