Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

This topic is about
The House of the Spirits
Արխիվ
>
Պատմական հիմքեր
date
newest »

Հիմա վիքիում Սալվադոր Ալենդեի կենսագրությունն եմ փորում: Մի քանի հետաքրքիր բան գտա:
1. Ինքը մի քանի անգամ առաջադրվել ա, բայց չի ընտրվել նախագահ (գրքի հետ զուգահեռ, որ սոցիալիստները հիսուն տարի շարունակ չէին հաղթում ընտրություններում)
2. 1973թ. սեպտեմբերի 11-ին քրիստոնյա դեմոկրատները հեղաշրջմամբ իշխանության են գալիս (գրքում էլ են նման դեպքեր նկարագրվում, ընդ որում՝ օրվա մասին ասում ա "that Tuesday," նայեցի, էդ օրն իսկականից երեքշաբթի էր)
3. Էդ օրը Ալենդեն ինքնասպան ա լինում (նույնը տեղի ա ունենում գրքի President-ի հետ)
4. Հեղաշրջումից հետո Չիլին ղեկավարում ա հանրահայտ Ավգուստո Պինոչետը (էլի անանուն ղեկավար գրքում)
1. Ինքը մի քանի անգամ առաջադրվել ա, բայց չի ընտրվել նախագահ (գրքի հետ զուգահեռ, որ սոցիալիստները հիսուն տարի շարունակ չէին հաղթում ընտրություններում)
2. 1973թ. սեպտեմբերի 11-ին քրիստոնյա դեմոկրատները հեղաշրջմամբ իշխանության են գալիս (գրքում էլ են նման դեպքեր նկարագրվում, ընդ որում՝ օրվա մասին ասում ա "that Tuesday," նայեցի, էդ օրն իսկականից երեքշաբթի էր)
3. Էդ օրը Ալենդեն ինքնասպան ա լինում (նույնը տեղի ա ունենում գրքի President-ի հետ)
4. Հեղաշրջումից հետո Չիլին ղեկավարում ա հանրահայտ Ավգուստո Պինոչետը (էլի անանուն ղեկավար գրքում)
Ու մի բան էլ: Ոնց որ թե Իզաբել Ալենդեն իրականում գոյություն ունեցող կերպարներին գրքում անուններ չի տվել, մենակ հորինովի կերպարներն են անուններով: Ճի՞շտ եմ նկատել, թե՞ անուններով կերպարներն էլ կան պատմության մեջ:
Իսկ Ալբայի նախատիպն էլ ոնց որ Իզաբել Ալենդեն ինքն ա: Բրիտանական կրթությունը, տանը կրթվելը ու Միգել անունով ամուսինը վկա :D

Պոետն էլ Պաբլո Ներուդան ա, որին Ալենդեն շատ ա սիրել ու իրականում հանդիպել:
Իմիջայլոց, դրա համար եմ ուզում Վիքիի հոդվածը գրեմ, որ մանրամասն իմանամ :D
Ահա, Ներուդայի կենսագրությունն էլ էի նոր փորում, հեղաշրջումից մի քսան օր հետո ա մահացել: Հիմա էլ Ալենդեենց ընտանիքում քաղաքական կոնֆլիկտ եմ ման գալիս: Ես ամեն դեպքում հակված եմ մտածելու, որ Ջեյմին էլ ա Սալվադոր Ալենդեն:

Well-known relatives of Salvador Allende include his daughter Isabel Allende (politician) and a cousin Isabel Allende (author).

Salvador Allende had a close relationship with the Chilean Communist Party from the beginning of his political career. On his fourth (and successful) bid for the presidency, the Communist Party appointed him as the alternate for its own candidate, the world-renowned poet Pablo Neruda.


Թվում է, թե Նախագահը եկավ իշխանության հեշտ ու հանգիստ՝ առանց դրսի օգնության, այնինչ գիտենք, որ բոլոր հեղափոխությունները հիմնականում դրսի օգնությամբ են լինում: Երբ կարդում եմ Վիքին, ասվում է, որ Սալվադոր Ալենդեն իշխանության եկավ ԿԳԲ-ի օգնությամբ:
Այս և նման փաստերը կամ անտեսված են կամ էլ հպանցիկ են երևում:

Արմինե ջան, դու վերևի քոմենթները ու մյուս քննարկումները չե՞ս կարդում: Մենք արդեն բազմիցս նշել ենք, որ Սալվադոր Ալենդեն Իզաբել Ալենդեին ազգական ա, մի քիչ վերևում էլ ասվել ա, որ դիկտատորն Ավգուստո Պինոչետն ա:

Ոչինչ, Արմինե ջան, էն օրը Դավիթի հետ պարզեցինք, որ մենք էլ միմյանց գրառումներն ինչ-որ ուշադիր չենք կարդում: Նորմալ ա :))))
Կուզեի էս թեմայում քննարկեինք գրքի պատմական հիմքերը, այսինքն՝ պատմության մեջ տեղի ունեցած դեպքերը, որոնք Ալենդեն բերել է գրականություն: Ես Չիլիի պատմությանը շատ ծանոթ չեմ, բայց ոնց հասկանում եմ, բավական սերտ են զուգահեռները (մանավանդ վերջերում):
Վերցնենք հենց սոցիալիստների իշխանության գալը: Էստեղ, փաստորեն, անանուն նախագահը հենց Սալվադոր Ալենդեն է, որը նաև մասնագիտությամբ բժիշկ է (հնարավո՞ր է, որ Ջեյմիի նախատիպն էլ է ինքը, հեղինակը երկու կերպար է ստացել նույն նախատիպից):
Հիմա գնում եմ հեղափոխությունը մի քիչ փորփրեմ: