Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

This topic is about
The Kite Runner
Արխիվ
>
Փետրվարի ընթերցում և քննարկումներ

Մարդիկ, էն կողքի թեմայում էդիպյան կոմպլեքսից ու միասեռականությունից էիք խոսում: Մի հատ կբացատրե՞ք ով ում նկատմամբ: Ես առաջին 10%-ը կարդացել եմ, տենց բաներ դեռ չեմ նկատել (մենակ խնդրում եմ՝ առանց սփոյլի):
Բյուր, ճիշտն ասած էդիպյան կոմպլեքս մոմպլեքսի պահեր չեմ զգացել: Միասեռականության պահեր էլ չկան, եթե իհարկե պեդոֆիլիկ դրսևորումները միասեռականություն չենք հաշվում :Դ Մի խոսքով կարդա ;ճ

հա, էդ «ջան» բառն ահագին շատ ա հանդիպում :D

Սկիզբը հետաքրքիր էր՝ մինչև պատերազմի սկսվելն ու գաղթելը դուրս եկավ, բայց դրանից հետո արդեն ալաբուլայա երևում, մի տեսակ անձնական մակարդակից թռավ սոցիալական֊քաղաքականի
Լրիվ The House of the Spirits :D սկզբում նմանություն նկատեցի, ուզում էի ասել՝ նկատե՞լ եք, որ նրա նման արագ-արագ ա ամեն ինչ զարգանում, հետո ասեցի՝ լավ, պարանոյա ա: Բայց որ անցնում ա սոցիալ-քաղաքականի...
Հըմ, բայց կայֆ ա: Ալենդեն մի երկիր էր ներկայացնում, Հոսեինին էլ Աֆղանստանը: Բայց դե ես համ էլ սիրում եմ իմ կարդացած գրքերն իրար հետ կապել: Մեկ էլ Րաֆֆու «Կայծերի» հետ զուգահեռներ անցկացրի :D :D Դե էնտեղ էլ ա մի պահ Աֆղանստանը շոշափվում:

sky. They danced high above the trees on the west end of the park, over the windmills,
floating side by side like a pair of eyes looking down on San Francisco, the city I now
call home. And suddenly Hassan’s voice whispered in my head: For you, a thousand
times over . Hassan the harelipped kite runner.-էս պատկերը հավերժ մնաց ինձ հետ:
Սկզբի մասից եմ քոփի անում, դժվար որևէ մեկը, եթե սկսել է, սա կարդացած չլինի:

սոցիալական մասերը պրծան ու ոնց որ

“And where is he headed?” Baba said. “A boy who won’t stand up for himself becomes a
man who can’t stand up to anything.”
Լավ, լավ :D
Բայց ըստ հայ ազգայնականների, Հասանը կարար գոմիկ դառնար: Տեսնենք, տեսնենք ինչ ա լինում հետո:
Բայց ըստ հայ ազգայնականների, Հասանը կարար գոմիկ դառնար: Տեսնենք, տեսնենք ինչ ա լինում հետո:

PS. Please, please, no hate speech, please. Thanks.

Մենակ ե՞ս եմ մտածում, որ հայրը իր
Ու եթե իսկապես հայրը Հասանին ու Ալիին ընդուներ որպես իր ընտանիք, ինչպես գրքում ասում ա մի տեղ, չէր թողի որ փախած տնակում ապրեին։ Փաստացի ինքը նվերներով մենակ ուզում ա լավամարդ դուրս գա, ինքը իրան ապացուցի, որ տարբերություն չի դնում իր տղայի ու Հասանի միջև։ Ես նույնիսկ մի պահ կասկածում էի, որ Հասանի իրական հայրն ինքն ա։
Բայց էն, միգուցե որ Հասանը իրա տղան լիներ, նրանից էլ պահանջեր ինչ֊որ մի ձև լինել, իր ուզածի նման լինել։ Իսկ որ խալխի տղայա, կարելի ա նաև առանց պայմանների ընդունել, հո ընտանիքի պատիվը դրանով գետնով չի տալիս։
Մի խոսքով՝ հերը սենց հերոսական, «իսկական տղամարդու» կերպար ա, բայց մի տեսակ՝ իր թերարժեքությունը կոմպենսացնող հերոսության տպավորություն ա թողնում։

Բայց դրանից առանձին ինձ Բաբան շատ ա դուր գալիս, հլը որ ամենասիրածս կերպարն ա գրքում։ Հատկապես էն պահը դուրս էկավ, որ պիտի մատաղ անեին, մեկ երրորդ տային աղքատներին, բայց ինքը լրիվ էր տալիս, որովհետև "հարուստները սենց թե նենց էնքան բան ունեն ուտելու, որ չաղ են"։

Ու մի էպիզոդում էլ բացահայտ ցույց ա տալիս, թե ոնց ա Հասանը իր զոհ լինելով, ագրեսիա խթանում անում Ամիրի մոտ՝ էն որ ձնագնդիկներով խփում ա՝ թեկուզ հենց Ամիրի էդ զոհ լինելու վրա ջղայնանալու պատճառով։

Հա, բանն էլ էդ ա, ինքը ընդհանուր լավն ա, ու հետո էլ լավ բաներ ա անում՝ մարդկանց պաշտպանում֊բան, բայց էդ մի բան կա իր մեջ, որ ոնց որ ինքնաոչնչացման մեխանիզմ աշխատի․ սփոյլ չեմ անում հիմնավորելով, քառասուն տոկոսի վրա կերևա ։Ճ ոնց որ ինքը իրան մեղադրի, որ ապրում ա կամ որ տենց ա ապրում։
Գայանե, էս Արմինն ու Դավիթը սկզբում որ էդիպյան կոմպլեքսից ու միասեռականությունից սկսեցին խոսել, ես ընկած ման եմ գալիս, թե ինչից են տենց բան ենթադրել, չի ստացվում: :D

նու էն, ինչից չափազանցված ստացվում ա էդպիյան, դա բացահայտ ա․
հոր սերը վաստակելու անհագ ցանկություն, մեկ֊մեկ վառ ատելություն հոր հանդեպ, մեղքի զգացում, որ մամային «տարել» ա ու տենց բաներ
վոալյա ։Ճ
էս գրքում պարզապես սիրայի հարաբերությունների մասին ամոթով են գրում, էլ ո՜ւր մնաց համասեռականություն ։Դ
Իիիիհ արմին, չկա ստեղ էդիպյան կոմպլեքս: Էստեղ մոր կերպար ընդհանրապես չկա:
Ավելի շուտ նախանձ ա Հասանի հանդեպ: Ինձ թվում ա՝ ամեն դեպքում ինքը Բաբայի տղան ա: Սենց մի տեսակ մտածում եմ, որ Ալիի կինը Ալիի հետ չէր քնի էլի, նա էն գլխեն ծուռ միտք ա ունեցել:
Ավելի շուտ նախանձ ա Հասանի հանդեպ: Ինձ թվում ա՝ ամեն դեպքում ինքը Բաբայի տղան ա: Սենց մի տեսակ մտածում եմ, որ Ալիի կինը Ալիի հետ չէր քնի էլի, նա էն գլխեն ծուռ միտք ա ունեցել:

ամերիգաներում էլ ա աֆղանական սերիալը շարունակվում
Չէ, պո մոյմու վսյո տակի Ալիի տղեն ա։ Էդ թեման ամեն դեպքում դեռ չի շոշափվել։
Բայց մոր հիշատակումները կան, ու կա էն, որ Ամիրը մտածում ա, որ Բաբան իրան չի սիրում այն պատճառով, որ ինքը մամային սպանել ա, ու որ տենց էլ պետք ա լիներ։
մամայի ֆանտոմը ֆիգուրիռույետ ընդեղ ։Դ

էդ արդեն լրիվ բրազիլական սերիալ ա, ոչ թե աֆղանական ։Դ
ես նենց անդուր֊ձանձրալի հարսանեկան սցենաների վրա եմ կանգնել, որ կարդալս չի գալիս
Չէ :))
Բայց նայի, ավելի շատ հակված եմ, որ Հասանը Բաբայի տղան ա: Բացատրեմ: Նախ Բաբայի խիստ ջերմ վերաբերմունքը Հասանի նկատմամբ: Էդ մեկն ակնհայտ ա: Հետո նայենք ժամանակներին: Ամիրը Հասանից մի տարի շուտ ա ծնվում, չէ՞: Դե պատկերացրու, ծնվում ա հերիք չի, մաման էլ մեռնում ա: Բաբան սեքսի պակասից գլուխը կորցնում ա, քնում ա ամենահասանելի կնոջ հետ, որը Ալիի կինն ա:

վերջում էլ՝ Հասանը զանգում ա Ամիրին ու ասում ա
Չէ, Բաբան մեռնելուց առաջ Ամիրին ասում ա ու շունչը փչում ա :D
Բայց նոր մի դեբիլ բան էլ մտքովս անցավ. կարող ա Ամիրը էն մյուս ձյաձի տղեն ա (էն Բաբայի ընկերը, անունը չեմ հիշում), Հասանն էլ Բաբայի :D
Բայց նոր մի դեբիլ բան էլ մտքովս անցավ. կարող ա Ամիրը էն մյուս ձյաձի տղեն ա (էն Բաբայի ընկերը, անունը չեմ հիշում), Հասանն էլ Բաբայի :D

ամեն դեպքում հեսա իմ մոտ էդ եսիմինչ խանը՝ բաբայի ընկերը Ամիրին բան ա պատմելու Հասանի մասին
տեսնենք֊տեսնենք ։Դ

արմին, եսիմինչ խանն արդեն պատմել ա ամեն ինչ: ես ճիշտ էի :D
հիմա հաջորդ գուշակությունս էն ա, որ Ամիրը վերջը Զոհրապին իրան էրեխա ա տանելու:
բայց իրոք լավ գիրք ա: Խոսքը մեր մեջ, էն Ամիրի ամուսնանալու պահերը նենց դզեցին :D փաստորեն տենց սեր էլ ա էլի լինում: թե չէ իրար հետ քնել, սեռական համապատասխանություն, ֆլան-ֆստան ենք խաղացնում :Դ

երևի ես էլ ։Ճ
բայց իմ մոտ դեռ ոչ մի Զոհրաբ չկա, բայց ես արդեն գուշակեցի «իրա ով լինելը» ։Դ
Ու՞ր ա ստեղ սփոյլ :D դե գնա ու հասկացի, թե որտեղ էի ես ճիշտ, հազար հատ վերսիա էի վերևներում առաջարկել: Իսկ որ սերիալային բան կա ստեղ, հենց սկզբից էլ էրևում էր: Նենց որ Հոսեյնին ինքն ա ամենամեծ սփոյլողը :D
Ի դեպ, ստեղի քաղաքական պահերն էնքան էլ դուրս չեն գալիս: Նենց շատ իմիջիայլոց ա տալիս, առանց բացատրելու, առանց խորանալու: Էդ առումով Ալենդեն լավն էր, որ Չիլիի պատմությունը բերել, դեմներս էր դրել: Իսկ ստեղ ես դեռ ուզում եմ իմանալ՝ կոմունիստները ոնց էկան իշխանության, թալիբները ոնց իրանց հախից էկան և այլն: Բայց ոչ մի բացատրություն չկա:
Հա, մեկ էլ ինձ թվում ա՝ շատ աղոտ ինքնակենսագրական պահեր կան ստեղ:
Իսկ Բաբայի տեսքով ԱՄՆ-ում իմիգրանտի կյանքը շատ հավես ա նկարագրում. երբեմնի հարուստ ու հարգված մարդն ԱՄՆ-ում ինչ ա դառնում:

Մի խոսքով, էստեղ ազատ եք քննարկել The Kite Runner-ը, կարող եք նաև առանձին թեմաներ բացել, խորանալ, լիքը հավես բաներ անել: Եղեք ակտիվ :) Հաճելի ընթերցում և քննարկում բոլորին: