Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

Midnight’s Children
This topic is about Midnight’s Children
40 views
Արխիվ > Մարտի գիրք. ընթերցանություն և քննարկում

Comments Showing 1-50 of 54 (54 new)    post a comment »
« previous 1

message 1: by Davit (new) - added it

Davit | 272 comments Ողջույն: Մարտից արդեն 4 օր անցել է, բայց ոչ ոք չի սկսել կարդալ մարտի գիրքը և թեման չի բացվել: Իսկ գիրքը մեզ է սպասում. մոգական ռեալիզմ (որոշների կողմից չսիրված :D), Հնդկաստան ու հավես պատմություններ (երևի :D):
Ինչ-որ մեկը կա՞, որ այնուամենայնիվ սկսել է:
Ի՞նչ տպավորություններ ունեք, իսկ սպասելիքները՞:

Ես անպայման սկսելու եմ, կիսատ գրքերս ավարտելուց հետո, որը պատրաստվում եմ անել այս շաբաթվա մեջ:

Այնպես որ ակտիվացեք ու ակտիվորեն կարդացեք գիրքը :D Ռուշդին մեզ է սպասում:


message 2: by Nelly (new) - added it

Nelly Aghabekyan | 310 comments Mod
գիրքն արդեն քանի օր ա քինդլում սպասում ա, բայց ես հիմա մի ուրիշ բան եմ կարդում, մոտակա մեկ-երկու շաբաթում վերջացնեմ, կանցնեմ սրան: Մենակ թե հեշտ կարդացվի :)


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հա, ես էլ եմ ուզում կիսատ գիրքս վերջացնել, նոր սկսել: Էլի երևի էս շաբաթվա վերջ:


Արմինե Պետրոսյան | 364 comments Վայ, ես էլ էդ գործին եմ: Մի գիրք կա, որ ամեն անգամ մի քանի այլ մեծածավալների հետ եմ կարդում, հիմա որոշել եմ հենց իրեն կարդամ, վերջացնեմ վերջապես ու անցնեմ մյուսներին: ՃՃՃ
Բայց ասեմ, հղումը բացել եմ Ռուշդիի, մի քանի նախադասություն կարդացել, շաաատ հեշտ էր առաջ գնում: Իսկ որ համեմատեմ իմ հիմիկվա ընթերցածի հետ... ուզում էի էլի այն թողնել ու հիմա էլ անցնել սրան: Ախր, էդ Քինգը դժվար է գրում, կամ էլ իմ անգլերենն այդքան ուժեղ չէ (ինչն ավելի հավանական է): ՃՃՃ
Համ էլ ոնց ես եմ հիշում, Ռուշդիից ես գործ կարդացել եմ: ՃՃՃ


Byurakn (byurie) | 1132 comments Mod
ժող, էս ինչ լռություն ա էս թեմայում: ակտիվացեք մի հատ: չե՞ք սկսել դեռ: հեսա էրկու օրից ապրիլի գրքերն ենք սկսելու առաջարկել


message 6: by Davit (new) - added it

Davit | 272 comments Ես էլի ճահճացման մեջ եմ, ոչ մի գիրք չեմ կարում կարդամ, մի հատ էլ որ սա սկսեմ :D


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Դավ, ինձ մոտ էլ ա էդ վիճակը :( Հեմինգուեյի վրա լռվել եմ, սաղ նոր գրքերը քաշել եմ, բայց չեմ կարում կարդամ:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Դավ, ինձ մոտ էլ ա էդ վիճակը :( Հեմինգուեյի վրա լռվել եմ, սաղ նոր գրքերը քաշել եմ, բայց չեմ կարում կարդամ:


message 9: by արմին (new) - added it

արմին (tanamasi) Իմ մոտ էլ։
Հեյ, իսկ եթե ոչ ոք չսկսի, չվերցնե՞նք ու մի ամիս դադար֊հետաձգում անենք։ Մեր ձեռքը չի՞։ Միգուցե մարտը հեչ կարդալու ամիս չի ։Դ
չնայած դեռ շուտ եմ առաջարկում, բայց համեմատած այն ամիսների, որ գիրքը ամիսը չսկսած վերջացնում էինք, արդեն տարօրինակ է ։Ճ


Byurakn (byurie) | 1132 comments Mod
ես հեսա գնում եմ պառկեմ ու փորձեմ սկսել էս գիրքը: էկեք դեռ մի քիչ էլ սպասենք: եթե տեսնենք էս մեկը չենք սկսում, ավելի շուտ երևի ապրիլը կհետաձգենք:


message 11: by Davit (new) - added it

Davit | 272 comments Բոլորս նույն օրի ենք :( Գարնանային պահեր ա երևի :D Ինձ թվում ա դեռ շուտ ա, որովհետև մարտի վերջին դեռ 22 օր կա: Կարողա վերջին 10 օրում կարդանք. ով գիտի:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ես սկսել եմ արդեն :) Նախաբանն անպայման աչքի անցկացրեք, ահագին տրամադրում ա կարդալուն, նախապատրաստում քաղաքական թեմաներին (խոխմ ա, երրորդ ամիսն ա արդեն, ինչ քաղաքական գիրք ա ընտրվել):

Տեքստը շատ լավ ա գրված, չնայած մի քիչ ձանձրալի ա գնում: Ամեն դեպքում, մեջը լիքը կոլորիտ կա:


message 13: by Davit (new) - added it

Davit | 272 comments Ողջույն, ես էլ այսօր սկսեցի կարդալ փիլիսոփայության ժամին :D Ներածությունն եմ կարդացել ու էլի մի քանի էջ, դեռ ոչ մի բան չեմ կարող ասել, բայց սրանից առաջ մեկ ուրիշ քաղաքական-արևելյան գիրք էի կարդում եգիպտական քաղաքական պահերով լցված (որը Հայաստանին ահավոր նման էր, դաժե սաշիկ կար :D) դրան եմ արդեն նմանեցնում ներածության վրա հիմնվելով: Ինձ թվում ա հետաքրքիր կլինի, ուղղակի շատ հաստ ա, մնում ա չձանձրանամ:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ո՞նց եք ժողովուրդ, ստեղ բան չի գրվում: Ես դեռ էն մի քանի էջից առաջ չեմ անցել, բայց երևի հիմիկվա գիրքս կվերջացնեմ, նոր առաջ կանցնեմ:


message 15: by Nelly (new) - added it

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Ես երկրորդ գլուխն էսօր վերջացրեցի, բայց էս ի՜նչ դժվար ա առաջ գնում: Հումորով ա գրած, բայց նենց թռուցիկ, որ մարդ չի հասցնում կենտրոնանալ` լրիվ ուրիշ բանից ա արդեն խոսվում: Արդեն համոզված էլ չեմ, կկարողանամ մնչև վերջ կարդալ, թե` չէ


Արմինե Պետրոսյան | 364 comments Բարև, ընթերցող հայեր ջան: Այսօր սկսել եմ կարդալ: Ընթացքում կկիսվեմ տպավորություններով:


Արմինե Պետրոսյան | 364 comments Ինչպես Ալենդեն էր իր մոգական ռեալզիմոտ վեպում ընտանեկան սագայի միջոցով փորձել բացատրել իր երկրի համար կարևոր իրադարձությունները, այնպես էլ ոնց որ անում է Ռուշդին:
ՄԻ փոքր Հուսեյնի գործին էլ է նման, բայց ավելի շատ՝ Ալենդեի:
Ասեմ, որ ինձ համար հետաքրքիր է նույն պրիզմայով դիտել ևս մեկ երկիր՝ Հնդկաստանը:


Արմինե Պետրոսյան | 364 comments Ժող,էս ոչ մեկդ չի՞ կարդում: Ես կարդում եմ, բայց քիչ ժամանակ եմ հատկացնում:
Գուցե ապրիլի համար գիրք չընտրե՞նք: Թողնենք, որ սա կարդանք, վերջացնենք:


Արմինե Պետրոսյան | 364 comments Ես մի քանի մեջբերում անեմ, գուցե ոմանք սկսեն իրենք էլ կարդալ:
Ինչո՞ւ կեսգիշերի զավակները.
I was born in the city of Bombay… once upon a time. No, that won't do, there's no getting away from the date: I was born in Doctor Narlikar's Nursing Home on August 15th, 1947. And the time? The time matters, too. Well then: at night. No, it's important to be more… On the stroke of midnight, as a matter of fact. Clock-hands joined palms in respectful greeting as I came.


Արմինե Պետրոսյան | 364 comments Մի քիչ կարող ենք ծիծաղել՝ պատկերացնելով արտասահմանում սովորած, բայց իր հետամնաց երկրում բժիշկ աշխատող տղային այս իրավիճակներում:. 'Forgive me for asking; but is it the lady's time of the month?'… Little secret smiles appearing on the faces of the lady wrestlers. Ghani, nodding affably: 'Yes. Don't be so embarrassed, old chap. We are family and doctor now.' And Aziz, 'Then don't worry. The lumps will go when the time ends.'… And the next time,
'A pulled muscle in the back of her thigh, Doctor Sahib. Such pain!' And there, in the sheet, weakening the eyes of Aadam Aziz, hung a superbly rounded and impossible buttock.


message 21: by Nelly (new) - added it

Nelly Aghabekyan | 310 comments Mod
ես սկսել եմ կարդալ, բայց հազիվհազ տասը տոկոսին եմ հասել, ոչ մի կերպ առաջ չի գնում :( ու հա, ապրիլի գիրքն ընտրելու համար արդեն ուշացել ենք, բան չմնաց


message 22: by արմին (new) - added it

արմին (tanamasi) Հեյ, ողջույն։ Ես վերադարձա Արցախից։
Ու ես, առաջին մի քանի էջից հետո, որոշել եմ էս գիրքը չկարդալ՝ հիշելով, որ ինքը մռ (մոգական ռեալիզմ) ա ;Ճ

նենց որ ես ձեռնպահ եմ մնում քննարկումից ու հաճույքով կմիանամ հաջորդ գրքի ընտրությանը, եթե այդպես որոշվի


Արմինե Պետրոսյան | 364 comments Շատ հետաքրքիր դիտարկումներ կան, օրինակ՝ Ազիզն հիշում է Եվրոպայի իր ուսանելու տարիները և այնտեղի ընկերների խոսքերը, հատկապես այն մասին, թե ինչպես են իրենց նախնիներն հայտնաբերել Հնդկաստանը, որից էլ բխեցնում էին այն տեսակետը, ոնց որ հնդիկներին էլ ստեղծել էին իրենց նախնիները՝ հայտնաբերելով ու աշխարհին ներկայացնելով նրանց: Այս հայացքները Ադամ Ազիզին դուր չէին գալիս՝ հեռացնելով եվրոպացի ընկերներից:


Արմինե Պետրոսյան | 364 comments Բավական շատ է անդրադառնում քթերի թեմային:


Արմինե Պետրոսյան | 364 comments Վերջն ա ՃՃՃՃ-To see Naseem weeping into a pillow. She has been weeping ever since he asked her, on their
second night, to move a little. 'Move where?' she asked. 'Move how?' He became awkward and said, 'Only
move, I mean, like a woman…' She shrieked in horror. 'My God,what have I married? I know you
Europe-returned men. You find terrible women and then you try to make us girls be like them! Listen,
Doctor Sahib, husband or no husband, I am not any… bad word woman,' This was a battle my grandfather
never won; and it set the tone for their marriage, which rapidly developed into a place of frequent and
devastating warfare, under whose depredations the young girl behind the sheet and the gauche young Doctor
turned rapidly into different, stranger beings… 'What now, wife?' Aziz asks. Naseem buries her face in the
pillow. 'What else?' she says in muffled tones. 'You, or what? You want me to walk naked in front of strange
men.' (He has told her to come out of purdah.)


Byurakn (byurie) | 1132 comments Mod
ժող, ես համարյա երդվել եմ էս գրքին չանցնել, մինչև Հեմինգուեյը չվերջացնեմ, իսկ Հեմինգուեյը չեմ վերջացնում, որովհետև արանքում ուրիշ գրքեր էլ են ընկնում: Բայց հեսա-հեսա կսկսեմ:

Հա, ապրիլի գիրք չենք ընտրում, սա ենք թողնում: Բայց ամսի տասից կսկսենք մայիսի առաջարկները:


Արմինե Պետրոսյան | 364 comments Եղավ: ՃՃ


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ես վերջապես (վեր)սկսեցի Ռուշդին :) Էս քանի օրը լիքը ազատ ժամանակ ունեմ: Թե հավես ունեք, միացեք, միասին արագ-արագ կարդանք, վերջացնենք:


Արմինե Պետրոսյան | 364 comments Բյուր, կարդո՞ւմ ես:
Գիտես՝ ինձ համար ինչ էր ձանձալին, որ հեղինակը շատ էր ընկնում սար ու ձոր: Մի բանի մասին է պատմում, բայց այդ ընթացքում ինչ ասես, որ չի հիշում, հետն էլ սկսում ոչ թե թռուցիկ անդրադառնալ այդ ամենին, այլ՝ խորը, մանրազնին, այնքան, որ արդեն մոռանում ես, թե ինչի համար էր բացել էդ թեման: Մեկ էլ շատ մարդկանց անուններ է տալիս միաժամանակ, ու այդ խառը պատմության մեջ՝ տարածության ու ժամանակի վայրիվերումներում, դժվար է հիշել այդքան մարդու, անգամ հաճախ պարզ չի լինում, թե կնոջ, թե տղամարդու անուն է տալիս (ինձ համար հնդկական անունները պարզվեց, որ հաճախ խորթ էին ու չտարբերվող):ՃՃ


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Դու վերջացրե՞լ ես: Էրեկ մի քիչ կարդացի, էն էլ քնեցի վրան: Հեսա էլի նստեմ մի քանի էջ կարդամ:


Արմինե Պետրոսյան | 364 comments Մնացել է քսան էջ, որ վերջացնեմ, այս քանի օրը էլի խառն էի, համ էլ ոնց որ շատ չտրամադրվեմ: Բայց ասեմ, որ վեպը կեսերից սկսում է ավելի գրավիչ դառնալ: ԱՅնպես որ ձգիր, հասիր կեսերին, հետո երևի կգնաս:ՃՃՃ


Byurakn (byurie) | 1132 comments Mod
աաաա, ես օրը կես տոկոս հազիվ եմ կարդում :D
ամբողջ ընթացքով տենց խա՞ռն ա գրած, թե՞ ինչ-որ պահից սկսած մի քիչ հասկանալի ա դառնում:


Արմինե Պետրոսյան | 364 comments Բյուր, ամբողջն էլ խառն է գրված, ուղղակի երբ արդեն հասնում ես կեսերին, համենայն դեպս ինձ մոտ այդպես եղավ, արդեն շատերին ճանաչում ես, կպցնում ես իրար սյուժետային գծերը, որոշ հերոսների մասին արդեն ահագին բան ես իմանում՝ չնայած էլի հետուառաջ է պատմում ամեն ինչ, բայց արդեն ամեն ինչ հասկանալի է դառնում: Ու քիչ չէ, որ հասկանլի է դառնում, անգամ փոքր սյուժեներ են հայտնվում, որ հետաքրքիր է լինում կարդալը: Ուղղակի էդ դեպքերում էլի նյարդայնանում էի, երբ նորից մեկին հիշելիս կամ մի փոքր դիպված մեջ ընկնելիս հեղինակն էլի խորանում էր՝ ընկնելով սար ու ձոր:


Արմինե Պետրոսյան | 364 comments Ես չգիտեմ, գուցե պատումի նման ձևը հնդիկներին հարազատ է, կամ Ռուշդին այս պատումն անելու համար մտածել է, որ հենց այս գրելաձևը կլինի ամենատեղինը, ամենաանկեղծը...
Ինձ մոտ տպավորություն է, որ իննսուն անց տատս պատմում էր իր կյանքի մասին, կողքից հիշելով ինչ-որ պատմության մեջ ընկած չորրորդական հերոսի կյանքի մանրամասները, հեռանում էր արդեն այդ ուղղությամբ, մինչ ես նորից հիշեցնում էի իրեն, թե կոնկրետ ինչի մասին էր իր սկզբի պատմությունը, ինքն էլ վերադառնում էր...
Բայց պլյուս դրան՝ Ռուշդին գրում է նաև Պադմայի ու իր գրելու ժամանակ տեղի ունեցող մանրամասները, որոնք կոնկրետ ինձ հետաքրքիր չեն որպես ընթերցողի, իսկ որպես գրականագետ՝ չեմ համարում գրելու լավագույն տեխնիկայի ցուցադրում, միայն մի կարծիք ունեմ, որ ինքը այդ հնարքներով փորձել է հնարավորինս անկեղծ լինել իր ընթրեցողի հետ, պատմել այնպես, որ ասես հենց մեկին պատմություն է անում՝ դրանով յուրահատուկ կապ ստեղծելով իր ու իր ընթրեցողի միջև:


message 35: by Արմինե (last edited Apr 20, 2014 08:31AM) (new) - rated it 2 stars

Արմինե Պետրոսյան | 364 comments Եվ հետո այս վեպում Հնդկաստանի քաղաքական ու տնտեսական կյանքից տարբեր կարևոր հատվածներ կան, որոնց շուրջ հեղինակնը որպես ականատես ու գրող իր տեսակետն է հայտնում կամ իր ձևով արտահայտվում. կարծում եմ, որ դրանք էլ կարևորվել են այս վեպի արժեքայնությունը գնահատելիս, ուղղակի ինձ համար նաև այդ պատմական դեպքերի մեծ մասն են ոչ այդքան հայտնի, դրա համար էլ հետաքրքրությունս այդքան էլ մեծ չէ դրանք բացահայտելու վերաբերյալ:
Ուղղակի լավն այն է, որ այս ամիսների ընթացքում հերթով բացահայտում ենք տարբեր երկրների կյանքը՝ իրենց քաղաքական ու տնտեսական բումերով հանդերձ:


Արմինե Պետրոսյան | 364 comments Մի գիծ էլ կա. հերոսը՝ Սալեմը, հաճախ է զուգահեռներ անցկացնում իր և Հնդկաստանի ճակատագրերի միջև:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հըմ, հա, էդ տատական մեթոդի մասին էլի եմ լսել, որ կիրառել ա Ռուշդին էս գրքում:

Դե ես էս գիրքն ի սկզբանե առաջարկել էի հենց նրա համար, որ էս անգամ էլ Հնդկաստանի սոցիալ-քաղաքական կյանքին ծանոթանանք: Անձամբ ինձ երևի կհետաքրքրի էդ ամենը:

Ինչ-որ մեկը վերևներում ասեց հումորի մասին: Ահավոր խոխմ էր էն դրվագը (դեռ հերոսներին անուններով չգիտեմ), որ ստետոսկոպը փղի կնճիթի տեղ էր դրել: :D


Արմինե Պետրոսյան | 364 comments ՃՃՃ
Էլի լիքը ծիծաղելու տեղեր կան, մանավանդ՝ սավանը:


Արմինե Պետրոսյան | 364 comments Ժող ջան, ես վերջացրել եմ: Հիմա չգիտեմ, թե սփոյլներ անեմ, քանի որ մեկ է, ոչ մեկդ չի ավարտելու, թե՞ չանեմ. գո՞ւցե մեկն էլ մինչև վերջ հասնի:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Չէ, սփոյլ մի արա, որովհետև ես կարդում եմ ու ոնց որ թե շարունակելու եմ կարդալ: Բայց կարանք սենց քննարկենք էլի ընթացքում:

Ես հասել եմ էն տեղերին, էն որ պապին սիրահարվում ա: Վերջն էր էդ մասը, ուշքս գնաց:

Ռուշդին իրոք նենց հավես հումորով-կոլորիտով ա գրում: Ինձ դուր ա գալիս, որ մշակութային բաղադրամասը ստեղ առաջին պլանում ա:


message 41: by Արմինե (last edited Apr 22, 2014 09:01AM) (new) - rated it 2 stars

Արմինե Պետրոսյան | 364 comments Վեպը տարբեր գրելաոճերի խառնուրդ է, երևի դա էլ պատճառներից մեկն է, որ և խառն է ստացվել, և՛ ամեն մեկին չէ, որ տարբեր գրելաոճեր դուր են գալիս:
Շատ անկեղծ, էմոցիոնալ է գրել, մանավանդ այն հատվածները, որ վերաբերում են հեղինակի ապրած ժամանակներին:
1977 թվականի Հնդկաստանի պետական նոր վիճակը՝ «Ջանատա» կուսակցության իշախանության գրավելը, հեղինակը զուգահեռել է անկախության օրը ծնված երեխաների ամուլացմանը:
Ռուշդիի մոտ բոլոր թվերը, գույները, ձևերը մի քանի նշանակություն ունեն իմաստային առումով, ինքը երբեք հենց այնպես ոչ մի թիվ, գույն, ֆորմա առաջ չի քաշում: Հղումները կարող են կապվել Հնդկաստանի, Պակիստանի և ընդհանրապես քաղաքական, պետական կարգավիճակներին, ինչպես նաև կապված կրոնին, հավատալիքներին, հոգեբանությանը:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հա, հնդիկներն ընդհանրապես սիրում են ամեն ինչի մեջ իմաստ դնել:


Արմինե Պետրոսյան | 364 comments Այս գրքից իմացա, որ Հնդկաստանում աղջիկն ամուսնանալուց հետո փոխում է ոչ միայն իր ազգանունը, այլև՝ անունը:


message 44: by Արմինե (last edited Apr 22, 2014 09:01AM) (new) - rated it 2 stars

Արմինե Պետրոսյան | 364 comments Երևի մի անգամ էլ կարդամ արդեն յոթանասուն տարեկանում. Կարծում եմ, որ լրիվ ուրիշ ձև կարժևորեմ ու կըմբռնեմ: Համ էլ երևի հավեսս ավելի շատ լինի, հանգիիիիստ կարդամ:


Արմինե Պետրոսյան | 364 comments Բյուր, իսկ սավանի պահը չբացե՞ց:ՃՃՃ


Արմինե Պետրոսյան | 364 comments Էդ սավանը մի քիչ խորհրդանշական է, հետո էլ թոռնուհու հետ է կապվում: Բայց երևի ես լռեմ, քանի որ արդեն սփոյլելս եկել է: ՃՃՃ


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հաաաա՜, դա էլ էր վերջը :D


Արմինե Պետրոսյան | 364 comments )))))))


Արմինե Պետրոսյան | 364 comments Հեղինակն իր ու երկրի ճակատագրերի միջև անընդհատ զուգահեռներ է տանում: Ու ոչ միայն իր, այլ այդ կեսգիշերին ծնված բոլոր երեխաների:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Մի հատ էլ եմ էկել ասելու, որ էս գիրքն ինձ դուր ա գալիս :D
Ահավոր հավես են էս ժամանակային թռիչքները, գրելու պրոցեսի մասին գրելը: Ու ոնց որ թե չի շփոթացնում հլը որ, հնարավոր ա հիմնական սյուժետային գծին հետևելը:

Ի դեպ, էնտեղ մի տեղ նշվեց Tannenbaum երգի մասին: Կարծում եմ՝ սրա հետ ա.
https://www.youtube.com/watch?v=lS4wT...


« previous 1
back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread