Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

Hunger
This topic is about Hunger
40 views
Դեկտեմբեր 2016 > Կարդում ենք Համսունի «Սովը»

Comments Showing 1-32 of 32 (32 new)    post a comment »
dateUp arrow    newest »

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Դեկտեմբերին որպես սկանդինավյան գրականության նմուշ ընտրվեց Կնուտ Համսունի «Սովը»։

Ուրեմն եկեք ժամանակ չկորցնենք, սկսենք կարդալ։ :) Էլեկտրոնային տարբերակը տարբեր ֆորմատներով կարող եք գտնել էստեղ.
http://www.gutenberg.org/ebooks/8387


message 2: by մառա (new)

մառա Համսունը շատ դեպրեսիվ ա, ես երևի չեմ միանա
ձեզ հաճելի ընթերցանություն)


message 3: by Ա․ (last edited Dec 06, 2016 11:09PM) (new)

Ա․ Հ․ Ես էլ էս անգամ չեմ միանա: Մի քանի անգամ փորձել եմ ընթերցել Սովը, բայց չեմ կարողացել ավարտել: Հուսով եմ ձեզ դա կհաջողվի :)


message 4: by Mary (new)

Mary Melkonian (melkonianm) | 3 comments Ես էլ ուզում էի միանալ այս անգամ։ Բայց սա կարդացել եմ ու էլ երբեք չեմ ուզի կարդալ։ Ձեզ ամուր նյարդեր: :)
Տեսնենք հունվարին ինչ առաջարկներ կլինեն..


Nelly Aghabekyan | 310 comments Mod
իմ ձմեռվա մելանխոլիան էս տեսակի մեկնաբանություններից ուժեղանում ա :D Չնայած, հենց սենց տրամադրությամբ էլ արժի դեպրեսիվ գրքեր կարդալ, նենց որ ես քաշում եմ:


Garnik | 14 comments Իսկ ես չքեվարկեցի, բայց ուզում եմ անպայման կարդամ սա, նախատեսվածների ցուցակումս էր:))


message 7: by արմին (new) - added it

արմին (tanamasi) վերջին ամիսներին ընտրված միակ գիրք ա, որի համար ես չեմ քվեարկել, բայց ուզում եմ ընթերցանությանը միանամ։ նենց որ ես կսկսեմ շուտով


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Գրողը տանի, էս ի՞նչ քոմենթներ են։ :D Ես էլ ինձնից գոհ նորվեգերեն վերսիան եմ քաշել ու սկսել։


message 9: by Hayk (new) - added it

Hayk Poghosyan Ողջույն , Ես միանում եմ Ձեզ . Բայց զգում եմ , որ Շատ ծանր գրքից եմ սկսում ))


message 10: by արմին (new) - added it

արմին (tanamasi) Բյուր, դե մի չորս հոգի կանք ։)


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հա, լավ ա, չորսն էլ ա բան։ Ու ոնց հասկանում եմ, ահագին էլ պուճուր գիրք ա, նենց որ հույս ունեմ՝ շատ չենք տառապի։ Վաղը քննությունս տամ, սկսեմ ավելի շատ կարդալ։


message 12: by արմին (new) - added it

արմին (tanamasi) Byurakn wrote: "Հա, լավ ա, չորսն էլ ա բան։ Ու ոնց հասկանում եմ, ահագին էլ պուճուր գիրք ա, նենց որ հույս ունեմ՝ շատ չենք տառապի։ Վաղը քննությունս տամ, սկսեմ ավելի շատ կարդալ։"

հա, մի հարյուրքանի էջ ա ընդամենը։ ինձ հետաքրքիր ա՝ իսկապե՞ս տենց տառապում ես կարդալուց, իսկապե՞ս տենց ուժեղ ա։ թե չէ, անկեղծ ասած, ինձ Համուսնի Պանը շատ չէր տպավորել։


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Դե դեռ սկզբի մի քանի էջն եմ կարդացել։ Ուղղակի շատ սիրուն ու մելանխոլիկ ա, բայց տառապելու զգացողություն դեռ չեմ ունեցել։


message 14: by Sergei (new)

Sergei Ter-Tumasov (Սերգեյ Տեր-Թումասով) (sergei-ter-tumasov) | 27 comments После таких комментариев стало немного страшно, хотя после того как я прочитал "Женщину в песках" и выжил, мне уже всё нипочём. Тем более что с этим писателем я не знаком. Надеюсь, знакомство будет приятным!


message 15: by Sergei (new)

Sergei Ter-Tumasov (Սերգեյ Տեր-Թումասով) (sergei-ter-tumasov) | 27 comments А вы знаете, что Гамсун поддерживал нацистов и назвал Гитлера "борцом за права народов"? Хотя я уже начал, но не буду дочитывать книгу подобного автора, пусть даже и Нобелевского лауреата!!!


Marat M. Yavrumyan (marat-yavrumyan) | 24 comments Բոց գիրք է, վերջն է։ Հայերենը կա, հենց բնագրից թարգմանությամբ, զահլա ունենաք հայերենը կարդացեք - https://www.goodreads.com/book/show/2...։ Էլեկտրոնայինն էլ կա, տպագիրն էլ (ռեկալմ չի։)


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Մի քիչ փորփրեցի քաղաքական հայացքները։ Հըմ, իրա ռասիստական-ֆաշիստական հայացքներն ավելի են ինձ մղում, որ կարդամ գիրքը։


message 18: by Ruby (new)

Ruby Rue (rubyrue) | 28 comments Ինձ էլ ինչ-որ քննարկումների շնորհիվ գիրքը սկսեց հետաքրքրել։ Չնայած ժամանակ չունեմ, բայց կփորձեմ սկսել գոնե։


message 19: by արմին (new) - added it

արմին (tanamasi) էս մեկնաբանությունը լրացումներով ստեղ էլ դնեմ՝

նենց տպավորություն ա, թե հերոսը մտավոր թույլ հետամնացությունից ա տառապում (հենց տառապում ։Դ)՝ նույնիսկ սովի հետևանքները մի կողմ դրած։ ի դեպ, «Պանը» կարդալուց էլ նույն մտքից չէի կարողանում ազատվել։ ու չեմ հասկանում Համսունը մտածված ա տենց արել, թե էդ իրա համար նորմալ ա։

մի քիչ նեռվայնացնում ա էն, որ կերպարների քայլերը հաճախ մոտիվացված չեն ոչ մի բանով, նույնիսկ իռացիոնալ պատճառներով կամ էլ մոտիվացիան անհասկանալի ա մնում, գրում ա՝ չգիտեմ ինչի տենց արեցի։ ու դրանից գիրքի հոգեբանական կողմը լավ տուժում ա։ ոնց որ գրես, որ թեյնիկը ձեռքիցս թռավ օդ, բայց չիմացա ինչից, սյուժեին պետք էր թռավ։

բայց սիրուն տեղեր ունի, օրինակ՝ բատախուցի պահը։
սյուժեն բավական միօրինակ ա, բայց հեշտ ու արագ ա կարդացվում


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հլա որ գրքի ծանրությունը չեմ զգում, չնայած ահագին քիչ եմ կարդացել դեռ։


message 21: by արմին (new) - added it

արմին (tanamasi) ես պրծել եմ։ բայց չեմ կարում համակարգված բան գրեմ։
դուրս չի եկել, ահավոր հիշացնում էր Օրվելի Keep the Aspidistra Flyingը։

վերջն էլ ըստ իս անկապոտ էր։ կարդացեք քննարկենք ։)


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Իսկ Դոստոևսկիոտ բան չկա՞ մեջը։ Էս գուդրիդսի նկարագրության մեջ գրած ա, որ գլխավոր հերոսը Ռասկոլնիկովին նման ա, ես էլ հա սպասում եմ, թե երբ ա մարդ սպանելու, հլա որ չի սպանել :D


message 23: by արմին (new) - added it

արմին (tanamasi) չէ, ընդհանրապես չկա ։Դ
եսիմ երևի մենակ ինքն իրան ուղղված կասկածներով ու ղջման նոպաներով ա դոստոևսկիոտ։


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Մի տեսակ նենց զգացողություն ունեմ, որ մեմուար եմ կարդում, ոչ թե վեպ։ Քո մո՞տ էլ էր էդ զգացողությունը։


message 25: by արմին (new) - added it

արմին (tanamasi) Հա ։) բայց հա ուզում էի հասկանամ որտեղ ա իրականությունը վերջանում ու ֆիքշնը սկսվում ու ինչքանով ա հորինված


Garnik | 14 comments Շնորհակալություն այս գրքի համար բոլոր քվեարկողներին իմ՝ այս գրքի ընթեցանությունը արագացնելու համար:))


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ես արդեն վերջին մասին եմ հասել։ Մի տեսակ չեմ կարում ասեմ՝ դուրս գալի՞ս ա, թե՞ չէ։ Էն Ուլաջալիի մասերը լավ էին, ու ոնց հասկանում եմ, հերոսի երևակայությունն էր։ Բայց էդ սաղ տառապանքները, ծամծմոցները, ամեն անգամ մահվանը պատրաստվելը մի տեսակ համը հանում ա։


Garnik | 14 comments Հայերեն թարգմանության մեջ Իլայալի է)), ու կարծես թե երևակայության արդյունք չէ: Ընթերցանության ընթացքում ես հակասական զգացումներ ունեի՝ դուրս գալիս ա թե չէ, բայց վերջում հասկացա, որ չնայած սյուժեի միապաղաղությանը, ձանձրացնող չէր, ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ:)


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Տարօրինակ ա, որ Իլայալի են թարգմանել, որտև նորվեգերեն հստակ Ուլաջալի ա, մի քիչ էլ փորփրեցի ինտերնետը, որ հաստատ համոզվեմ, իրոք տենց ա։

Իսկ ո՞նցն էր հայերեն թարգմանությունն ընդհանուր առմամբ։


Garnik | 14 comments Ընդհանուր առմամբ ըստ իս լավ էր, հարթ էր, անմիջապես նորվեգերենից էր թարգմանված փաստորեն:))


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Վերջացրեցի վերջապես։ Վերջն ահագին դուրս էկավ։ Մի տեսակ որ Օսլոն ասոցացվում ա աղքատության հետ։ Ես շարունակում եմ էն կարծիքին մնալ, որ Ուլաջալիի հետ կապված որոշ դրվագներ, մասնավորապես՝ էն ինտիմ դրվագը Ուլաջալիի տանը, ավելի շատ իրականության խեղաթյուրման արդյունք են։
Բայց էնքան եմ ուրախանում ոչ անգլոամերիկյան գրականություն կարդալուց, որ էլ ասելու չի։ Մի տեսակ ոնց որ դուրս գաս, գնաս ուրիշ աշխարհ։


Nelly Aghabekyan | 310 comments Mod
ես նենց ոչինչ ուշացումով կարդացի: Ծանր կամ դեպռեսիվ չէր, ուղղակի խորհուրդ չէի տա կարդալ նրանց, ովքեր տառապում են կերպարներին կարեկցելուց: Second-hand embarassment-ը շատ էր, հա պատկերացնում էի, թե ես գլխավոր կերպարի տեղն ինչ կանեի, ու հա բարկանում էի, որ նա սխալի հետևից սխալ էր անում:

Հա, շատ ինքնակենսագրական հոտ էր գալիս գրքից: Բայց կենսագրականի համար շատ անկեղծ էր: Բարկությունը, սխալները, թուլությունը, բոլոր մեծ ու փոքր շեղվածությունները, նեգատիվը մարդիկ սովորաբար փորձում են թաքցնել, հատկապես երբ առաջին դեմքից են գրում: Համսունը կարծես ամոթի զգացմունք չունի, չի վախենում «վատ մարդ» թվալուց, կամ ուղղակի շատ լավ կարողանում ա իրեն ստիպել, որ ամոթն ու վախը գրելուց չխանգարեն: Էդ մեծ պլյուս ա: Կարդալուց զգում ես, որ իրական մարդու մասին են կարդում, ոչ թե կատարելացված դիմակի: Ու հա, էդ մարդու մտքեր կարդալը բավականին անհարմար բան էր, տհաճ էր, բայց իմ պատկերացմամբ, ցանկացած մարդու մտքին էլ հեքիաթային բարիություն չի, բոլորս էլ վատ կողմեր ունենք, ուղղակի սովորել ենք դրանք հմտորեն թաքցնել աշխարհից:

Ու ինձ թվում ա գլխավոր հերոսի աննորմալություններն ու գժությունները նույնպես սովի հետևանք էին: Մենակ մազաթափությամբ ու չբուժվող վերքերով չի սահմանափակվի սովի հետևանքը: Ուղեղն էլ ա մարմնի մաս, ու եթե օրգանիզմն էնքան հյուծված ա, որ մազերն են թափվում, մարդու ուղեղի գործունեությունը կխախտվի ու կխախտվի: Բռնկոտ բնավորությունը, աննորմալ որոշումներն ու եզրահանգումները, ինքն իրեն հետ խոսալն ու իրականության մասին խեղաթյուրված պատկերացումները. բոլորը կարող են լինել նման կյանքի հետևանք, ոչ թե պատճառ: Ու աղջկա հետ հանդիպումն էլ ամբողջովին կամ մասամբ հորինված դրվագ կարող ա լինի, Բյուրակնի հետ համամիտ եմ:

Վերջացավ մի կողմից անկապ, բայց մյուս կողմից` միակ հնարավոր «դեպի լավը» փոփոխությամբ, որ գրքի սկզբից սպասում էի:


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread