Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

Kafka on the Shore
This topic is about Kafka on the Shore
50 views
Արխիվ > Հունիսի գիրքը գտնենք ու քննարկենք

Comments Showing 1-50 of 100 (100 new)    post a comment »
« previous 1

message 1: by Davit (last edited Jun 10, 2014 11:39AM) (new) - rated it 5 stars

Davit | 272 comments Ողջույն: Ինչպես գիտեք, քվեարկության արդյունքում հաղթեց Մուրակամիի Կաֆկան լողափին գիրքը: Այնպես որ այս ամիս կարդում ենք դա: Հիմա դնեմ էլեկտրոնային գրքի հղումները:
Pdf - http://literatori.files.wordpress.com...
Մյուսները գամ տուն տնից կավելացնեմ:
Ո՞վ ա միանալու ընթերցմանը:
Բարի ընթերցումներ մեզ :3

Լրացում: Ջոնի տված հղումը. գիրքը ռուսերեն լեզվով


message 2: by արմին (new) - added it

արմին (tanamasi) Ես Մուրակամիից մի գիրք եմ կարդացել ու չեմ հավանել , բայց մեծահոգաբար երկրորդ շանսը կտամ իրան ։Պ ու կարդալու եմ։


Marat M. Yavrumyan (marat-yavrumyan) | 24 comments ոնց որ թե ես էլ կմիանամ, մուրակամին երկաաաաաաաաաաաաաաար է գրում, հոգնեցնում է երբեմն ։) Բայց էս մեկը ինչ որ եռագրության մաս չէր՞՞՞՞ միգուցե եռագրության սկզբից սկսենք՞՞՞՞՞՞՞


Davit | 272 comments Իսկ ես մի քանի հատ կարդացել եմ ու ինձ դուր ա եկել: Չնայած ես հատուկ կարճերն եմ կարդացել ու երկար չի թվացել :D

Չէ, սա եռագրություն չի, եռագրությունը ինչքան գիտեմ 1Q84-ն ա կամ էլ քառագրություն Առնետի շարքը:


message 5: by արմին (new) - added it

արմին (tanamasi) Իմ կարդացածը կարճ էր, երկարությունը չի, որ չեմ հավանել ։Պ


message 6: by արմին (new) - added it

արմին (tanamasi) Հա, հա, հենց South of the Border֊ն էր ։Դ ու ոչ թե նենց առանձնահատուկ դուր չէր եկել, այլ հենց շատ միջինոտ էր։

դե հուսամ էս մեկը դուրս կգա ։Ճ ու ես ռուսերենը կարդամ, հանուն ութսուն ենթագրերի ։Դ


Davit | 272 comments Ջոն, ես էլ սկզբում որ կարդացի, շատ լավը թվաց, հետո կարդացի եթե չեմ սխալվում After Dark-ը ու միջինի կարգի բան էր: Բայց ես գիտեմ, որ ինքը շատ թեթև, լավը ու կախարդական գրող գրող ա ^_^ Հղման համար էլ ապրես, հիմա տանեմ առաջին փոստի մեջ էլ դնեմ: Ու մեկ էլ, գրքի բնօրինակը ճապոներեն ա չէ, էդ դեպքում, որ լեզվով խորհուրդ կտաս կարդանք, անգլերե՞ն, թե՞ ռուսերեն:


Davit | 272 comments Չէ, ես ընդհանուր Մուրակամիից էի ասում: Կոնկրետ էս գիրքն էլ ժամանակին սկսել էի, հիշում եմ, շատ էի հավանում, ուղղակի կիսատ թողեցի, չգիտեմ թե ինչի: Լավ, էդ դեպքում անգլերենը *-*


Vicky | 16 comments Ողջույն:Ճ Ես կարդացել եմ The Wind-Up Bird Chronicle,բավականին մեծա ծավալը,բայց արագ ու թեթև էր կարդացվում,շատ քիչ մասերում դժվարությամբ և South of the Border, որը անհամեմատ թույլ էր <<Ծիտիկից>>:ՃՃՃ Շատ դրական կարծիքներ եմ լսել այս ամսվա քննարկվող գրքի մասի, վաղուցվանից էլ ուզում եմ կարդամ:Մի խոսքով սկսեմ կարդալ :Ճ


Davit | 272 comments Վիկի ջան, ողջույն: Շատ լավ ա, որ միանում ես ընթերցմանը :))
Ես էլ երեկ արդեն սկսեցի կարդալ ու լեզուն իրոք որ շատ հեշտ ու թեթև ա:


Vicky | 16 comments ՇնոիհակալությունՃՃԲարի..ընթերցումՃՃ


Narek Dshkhunyan | 3 comments Ժող ջան, իսկ գրքի ուրիշ ֆորմատներ գտե՞լ է ինչ-որ մեկը: Ասենք mobi, որ հեշտ լինի Kindle-ի վրա գցել:


Davit | 272 comments Նարեկ ջան, ահա անգլերեն ու ռուսերեն mobi ֆորմատով գրքերը:
Անգլերեն՝
https://www.dropbox.com/s/6a35dq2iuhz...
Ռուսերեն՝
https://www.dropbox.com/s/0242z7rnc2n...


Davit | 272 comments Ես իմ համար արդեն սարքել էի :D Քեզնից առաջ ընկա:


Vicky | 16 comments ուշացա:Ճ բայց բավականին ծավալունա գիրքը, ես էլ ինչ-որ դանդաղ եմ սկսել կարդալ:Ճ հուսամ կհասցնեմ քննարկմանը վերջացնել


Davit | 272 comments Ինձ թվում ա, էստեղ բոլորն են դանդաղ կարդում :D Ես քանի օրում նոր մի 10 տոկոս եմ հասել :D Ինչ-որ մեկը կա՞, որ սկիզբները կարդացել ա, մի քիչ քննարկենք :D


Nelly Aghabekyan | 310 comments Mod
ես էլ շուտով կսկսեմ, ուրիշ գրքերի վրա եմ շեղվել դեռ :)


message 18: by Davit (last edited Jun 15, 2014 12:58AM) (new) - rated it 5 stars

Davit | 272 comments Ինձ լիքը դուր ա գալիս: Ճիշտ ա, դեռ չեմ հասկանում, թե երկու պատմությունները ինչով են կապված մեկը մյուսի հետ (մի ձև չեմ ուզում, որ հանկարծ էլի անձի երկատում լինի -_-): Հսկա գրադարանն ու Բյորթոնի հազար ու մի գիշերը (որ ինձ թվում ա Բորխեսի ազդեցությունն ա :D կամ կարող ա ուզում եմ էդպես մտածեմ :D), հերոսի անունը, կատուների հետ խոսացող մյուս հերոսը ու կատուները, կարճ ասած` շատ եմ հավանում, գրքի հաստությունն էլ չի զգացվում (չնայած քինդլի վրա ինչ հաստություն :D :D):


Davit | 272 comments Ո՞նց իմացար, որ նոր եմ հաց կերել :D
Համ էլ ես Մուրակամիին բան չէի ասում >.>
Մի ամիս մտածելու տեղը ինտերնետում կփնտրեմ :D Ուղղակի դեռ ինձ կարում եմ ստիպեմ, որ չնայեմ :D


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Քաշել եմ գիրքը, մի էջ կարդացել եմ, բայց նենց չեմ տրամադրվում: Ինձ մոտ նենց չկարդալու կրիզիս ա հիմա: Մուրակամիից էլ սաղ կյանք վախեցել եմ, որ բան չեմ ջոկի: Հիմա ստեղ դեբիլացած նստած եմ, չգիտեմ՝ շարունակե՞մ, թե՞ էս ամիս էլ դուրս թռնեմ:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Էկա խոսքերս հետ վերցնելու :)) Արդեն 3% կարդացել եմ: Տանու՜մ ա: Մի խոսքով, ես մեջ, ո՞վ ա գալիս քննարկելով կարդանք: Դա՞վ:


Davit | 272 comments Ես եկած եմ :D Դե ասա, եթե երկու սյուժետային գծերն ես սկսել ես արդեն, ի՞նչ կապ ես մտածում, որ կլինի դրանց միջև ու ինչքա՞ն իրական ես համարում էդ տղայի տնից փախչելը :D


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Երկրորդ սյուժետային գիծը ո՞րն ա: Էն դասատուի հարցաքննությու՞նը: Ես ստեղ արդեն թունդ քաղաքական խաղերի հետևից եմ գնում (դե գիտես, վերջերս գրականության մեջ սիրածս թեման ա :D):


Davit | 272 comments Ահա դա ա, ուղղակի դեռ չես հասել ^-^ Էդ դասատուից սկսում ա, բայց դասատուն կապ չունի էլի: Չէ, ինչքան որ ես եմ հասել, քաղաքական խաղեր չկան, բայց փոխարենը լիքը կատուներ կան :D
Արագ կարդա, որ հավասարվենք, իրար հետ քննարկենք -_-, թե չէ վախենում եմ մի բան ասեմ՝ սփոյլեմ :D


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Դու քանի՞ տոկոսին ես հասել:
Էս դասատուն կարո՞ղ ա էդ տղու մաման ա, թե՞ Մուրակամին էդքան պրիմիտիվ չէր լինի:


Davit | 272 comments Ես 20 տոկոսին եմ: Չէէ, էդ դասատուն ընդհանրապես դեր չունի, էդ անգիտակից երեխեքից մեկն ա հետո դառնում երկրորդ գծի գլխավոր հերոսը:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Աաաաա, սփոյլերներդ թարգի մի հատ: Ես դեռ վեց տոկոսի վրա եմ:


Davit | 272 comments Ուրեմն հարցեր մի տուր, իյա :D Լավ դե արագ կարդա, արի հասի ինձ :D


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Դու հարցիս ավելի շատ ես պատասխանել, քան ակնկալում էի :D Ո՞նց արագ կարդամ, դու էլ ես կարդում ընթացքում :Դ


message 30: by արմին (new) - added it

արմին (tanamasi) հեյ, իսկ ես մի քանի ընթացիկ տարբերակ ունեի, թե ինչ կապ ունեն երկու պատմությունները; բայց կամ կարդալու ընթացքում մոռացա կամ էլ ժխտեցի ։Ճ
հիմա իմ կարծիքով առանցքայինը երևակայության և պատասխանատվության թեման ա, որ կարծես երկու սյուժեում էլ շոշափվեց՝ եթե ոչ մի բան չեմ խառնում

քսանվեց տոկոսի վրա եմ, շատ հեշտ ու արագ ա կարդացվում, հետաքրքրացնում ա ինտրիգայով (հատկապես կատուներով, հա, Դավ ։Ճ), սիրուն համեմատությունների ու բնութագիրների պահեր ունի, բայց էլի մեկ ա չի շշում դեռ։ կամ էլ ես շատ եմ Քինգի ու Նաբոկոբի ազդեցության տակ մնացել՝ խորհրդանշաակնարկայինառեղծվածները մեկի հետ եմ համեմատում, լեզուն էլ երկրորդի ու Մուրակամին համեմատության մեջ տուժում ա ։Պ

դե հա, Մուրակամիից նախորդ ու միակ կարդացածս գրքից ավելի ա դուրս գալիս ։Ճ


Davit | 272 comments Դրա համար 2 անգամ ինձնից արագ կարդա :))


message 32: by արմին (new) - added it

արմին (tanamasi) մի երկու հատ էլ հարց ունեի ։Դ
օրինակ էդ «Ագռավ մականվամբ տղան» ըստ ձեզ ո՞վ ա, ի՞նչ ա
ես վարկած ունեմ, որ էդ հենց ինքն ա, տոբիշ իր մեջի «իրան հրահրողը»
իսկ մնացած հարցերը էլի մոռացել եմ ։Ճ


message 33: by արմին (new) - added it

արմին (tanamasi) ու ի՞նչ եք կարծում ոնց ա ստացվել, որ նակատան կատուների հետ ա խոսում
ու ի՞նչ էր վերջը էն «հարձակումը» բլրի վրա, վերջիվերջո՜ ինձ բացատրեք -_-

։Դ


message 34: by արմին (new) - added it

արմին (tanamasi) մեկ էլ էդ երազների ու պատասխանատվության մասին քաղվածքը ես լռիվ այլ կերպ հասկացա, քան ինքը՝ Կաֆկան էր մեկնաբանում։ ոչ թե իր ասածի պես պատասխանատվության կարելի է կանչել, եթե մարդը էնքան կա, որ երազել է (ես տենց հասկացա սաղ էն էսէսականի կենսագրության մասը), այլ որ հենց/եթե սկսում ես երազել, ապա արդեն պատասխանատու ես երազածիդ համար

դուք ի՞նչ եք մտածում, ո՞նց եք հասկացել հենց Կաֆկայի/Մուրակամիի մեկնաբանությունը


Davit | 272 comments Արմին մի սփոյլի :D
(view spoiler)


message 36: by Byurakn (last edited Jun 15, 2014 02:30PM) (new) - rated it 5 stars

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Իմ ուղեղն արդեն կայծեր ա տալիս:
Ժող, դուք Մուրակամի կարդացե՞լ եք նախկինում: Ես չեմ կարդացել, բայց իմ իմանալով ինքը սենց անկապ, անբացատրելի բաներ մեջտեղ խցկելու սովորություն ունի, դրա համար չեմ փորձում շատ կապեր ման գալ:

Մեկ էլ քաղաքական ենթատեքստն ահավոր ակնհայտ ա: Ստեղ աչքիս Մուրակամին ինչ-որ բան ա ուզում ասի ամերիկացիքի հասցեին ու ոնց որ լավ էլ ասում ա:

Ու մեկ էլ ինձ թվա՞ց, թե՞ գրադարանում գենդերային խաղեր ա տալիս: Իմ իմանալով, Ճապոնիայում կանանց համար շատ դժվար ա առաջ գնալը, բայց արի ու տես, որ գրադարանի շեֆը կին ա, իրա ենթական՝ տղամարդ (չնայած մի քիչ կասկածելի ա իրա տղամարդ լինելը):


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ագռավի պահը ճշտել եմ, եթե ուզում եք, կարամ ասեմ: Բառախաղ ա:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ջոն, Օսիմայի մասին չէի ասում, այլ Սաեկիի (տե՞նց էր անունը): Օսիման երևում ա, որ կամ գոմիկ ա, կամ տրանսգենդեր ա կամ տենց մի բան (սենց նախադասություն կա. he is rather cute than handsome):


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Լավ, Կաֆկայի պահն էլ ասեմ: Չեխերեն կավկա բառը նշանակում ա ագռավ: Բառախաղ ա սարքել էլի: Ես էդքան խելոք չեմ, ինետից գտա :D


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Դե Օսիման հենց սկզբից էլ էրևում ա, որ «իսկական» տղա չի: Թե ինչ ա, էդ երևի հետո կերևա :D


Davit | 272 comments Ես ոնց հասկացա, մինչև գրքի վերջն էլ պարզ չի դառնալու՞, թե էդ ինչ մասսայական գիտակցության կորուստ էր: Ջոն, Արմին, էդ ո՞ր ցիտատն եք անընդհատ մեկնաբանում, չեմ հասկանում :D Էդ արյան պահերը ես էլ եմ նկատել, ուղղակի ինձ թվում էր, նորմալ մարդկային բացատրություն կլինի վերջում, բայց փաստորեն չի լինելու, ես էլ չխորանամ, այլ ուղղակի ընդունեմ ոնց որ կա: Իմիջայլոց, էդ Օսիմայի շեֆն էլ չի տրանսգենդեր կամ տենց մի բան, որ ասում ա, ինքը ուղղակի այլ ա, սովորական կին չի:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Սփոյլ, սփոյլ, սփոյլ :D
Մասսայական գիտակցության կորստի բացատրությունը հենց սկզբերում էլ տալիս ա, ուղղակի թեթևի մեջ: Չգիտեմ, կարող ա սխալվում եմ, բայց ինձ թվում ա՝ Մուրակամին շատ փոքրիկ հուշումներ ա տալիս ամեն ինչի վերաբերյալ, մնացածը դու պիտի գլխի ընկնես կամ երևակայությանդ զոռ տաս:


Nelly Aghabekyan | 310 comments Mod
Երեխեք, բայց էս ի՜նչ լավն ա: Չգիտեմ, անգլերեն թարգմանության մինուսները որոնք են, որ Ջոնը ռուսերենն ա նախընտրում (գրքի իմ օրինակում կանանց «-սան» դիմելաձևը որոշ տեղերում պահպանված էր, ասենք), բայց վերջն են հա՛մ գրելաոճը, հա՛մ էլ հիմնական կիսաֆանտաստիկ/հարցական plot-ից անցումները արվեստի տարբեր գործերի քննարկումների: Սենց, ի միջի այլոց, մեկ էլ ուզում ես հերոսներին միանալ ու Շուբերտից մի քիչ խոսալ, օրինակ: Թվում ա, թե` պիտի հոգնացնեն տենց խոսակցությունները, բայց փոխարենը` էլ ավելի մարդկայնացնում ու հետաքրքրացնում են կերպարներին:

Ու հա, էռոտիկ տեսարանները շատ հանգիստ ու ազատ ա նկարագրում, տրիվիալ նույնիսկ, ու ընթերցողի ուշադրությունը կենտրոնացնում ա մանրուքների վրա: Զգում ես, որ այ էս մի չնչին դետալը հետագայում հաստատ պետք ա լինելու պատկերը լավ ըմբռնելու համար:

Կարճ ասած, ես սպասում էի կիսափիլիսոփայական ձանձրալի պատմության, բայց դրա տեղը բոլորովին այլ բան ստացա, ու շատ, շատ գոհ եմ: Այ հիմա հասկանում եմ, ինչի են մարդիկ Մուրակամի կարդալուց միանգամից գրքերը տասնյակներով կուլ տալիս:


Davit | 272 comments Չէ, Բյուր, քաղաքական պահերը չեն, հետո ուրիշ մանրամասնություններ են պարզվում արյան հետ կապված :D


Davit | 272 comments Հաա, ես նոր 14-րդ գլուխն եմ :D Դուք դրել սփոյլում եք -_- սրիկաներ :D
Լավ, ուրեմն ես էլ պատճառահետևանքային կապերի մեջ չեմ խորանա, որ հետո չհիասթափվեմ :Դ


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Բա, Դավ, լա՞վ ա սփոյլվելը: Լավ, մի հատ թարգեք սփոյլերները յա :D


message 47: by արմին (new) - added it

արմին (tanamasi) ուֆ աման, հոգնեցի էսքանից :Դ
շարունակությունը ուզում եմ առանց մտածելու կարդամ, վերջում մտածեմ՝ ռաս ուժ բոլոր զագադկեքի բացահայտումը մեկ ա վերջում ա լինելու/չլինելու :/

Ջոն, ուրեմն ես չեմ սիրում ինտուիտիվ գրողներին, էսսեի համար էլ շնորհակալ եմ, կկարդամ, երևի որոշ բաներ բացատրի


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Բայց ի՞նչ մտածել :)) Ուղեղդ անջատում ու կարդում ես, ինչ ջոկես, ջոկես: Ի դեպ, էրեկ ինտերնետում ինչ-որ տեղ կարդացի, որ Մուրակամին խորհուրդ ա տալիս Կաֆկան երկրորդ անգամ կարդալ, որ ջոկես :D


Davit | 272 comments Ժող, իսկ նկատեցիք, որ մեր նախկին կարդացած հեղինակի ու գրքի մասին էլ կար? :D


Davit | 272 comments Ահա, չկարդացածների երեսով :D


« previous 1
back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread