Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
Արխիվ
>
Stoner. Ընդհանուր քննարկում
date
newest »

Լավ, քանի մի վաթսուն էջ կարդացել եմ, մի երկու բառ ասեմ:
Էս գրքի ամեն բառը շատ չափած-ձևած ա, նենց լավ էրևում ա, որ creative writing-ի դասատու ա հեղինակը, ամեն բառը հատուկ ընտրած ա, ամեն նախադասությունը հատուկ ձևի պլանավորած: Անկեղծ ասած, էդ պահերն ինձ չեն դզում. մի տեսակ շատ չոր ա ստացվում գիրքը:
Բայց Էդիթի կերպարը շատ հավես ա նկարագրում: Ես էդ աղջկան նենց աչքիս առաջ տեսա իրա սաղ մանրամասներով ու նենց պատկերացրի, թե ինչ տեսակի մարդ ա:

կարդու՞մ եք մարդիկ:
Ես կեսերին եմ հասել, վերջապես մի քիչ դրամա մտավ, թե չէ արդեն լոքշից մեռնում էի:
Ես կեսերին եմ հասել, վերջապես մի քիչ դրամա մտավ, թե չէ արդեն լոքշից մեռնում էի:
ես գիշերը սկսեցի: Դեռ մի բան կա, որ դուրս չի գալիս՝ գլուխների ու աբզացների բաժանումը թույլ ա, չեմ սիրում, որ տենց ոչ հստակ շարունակական ա գրված լինում:
Ահա, համաձայն եմ էդ գլուխների պահով: Ոնց որ բաժանած լինի, որովհետև տենց ա ընդունված:
Ու լրիվ գծային ա պատմությունը: Որոշ տեղեր որոշ բաներ կատարվում են, որովհետև պետք ա ինչ-որ պահի կատարվեն, թե չէ պատմությունն ամբողջական չի դառնա:
Չգիտեմ, ինձ արդեն թվում ա, որ overrated ա էս գիրքը: Ու ճիշտ էր, որ մինչև վերջերս փոշիների մեջ ննջում էր, պիտի տենց էլ մնար:

Ուոքերի հետ կոնֆլիկտը շատ լավն ա: Էս մասերը դուրս գալիս են: Ներքևում սփոյլերներ կան, ուշադիր
Ահավոր լավ ա կառուցում էդ մարդու գլխին սարքելու պահը, մեկ էլ որ ամեն ինչ ֆռացնում են Ուոքերի հաշմանդամ լինելու վրա:
Ահավոր լավ ա կառուցում էդ մարդու գլխին սարքելու պահը, մեկ էլ որ ամեն ինչ ֆռացնում են Ուոքերի հաշմանդամ լինելու վրա:
Ժո՜ղ, էկել եմ մի հատ էլ ասելու. առաջին հարյուր էջը զոռ ա, բայց որ դա հաղթահարեք, հետո իրոք շատ լավն ա դառնում: Ես հիմա մեջտեղներն էլ եմ անցել, լիքը մտածելու թեմա ա տալիս Սթոուների կերպարը: Ու ինքը էնքա՜ն ծանոթ ա: Չնայած ամերիկացի ա կեպարը, բայց հայ իրականության մեջ լիքը կան իրա նմաններ:
Էս աչքիս մենակ ե՞ս եմ կարդում:
Էսօր իրիկվա յան ռիվյու կգրեմ: Բայց մի երկու բան էլ ստեղ ասեմ: Համալսարանական ներքին կյանքի մասերը հանած մնացած համարյա բոլոր տեղերը թափելու բան են: Բայց համալսարանական կյանքը շատ հավես ա նկարագրում: Էդ Լոմաքսի հետի կոնֆլիկտը, էն որ սկսում են Սթոուների մասին լեգենդներ հյուսել, Ուոքերի պատմությունն էլ առանձին:
Վերջում շատ սիրեցի Սթոուներին, նենց մի տեսակ սիմպատիա առաջացրեց:

ես էլ կասեի՝ իր ապրումների նկարագրություններն են հետաքրքիր, մնացածը նյեհ։ բայց դեռ բացի իր ապրումներից շատ քիչ բան կա, նենց որ տեսնենք

զգո՞ւմ եք, թե ինչ կտրված է Համալսարանը աշխարհի, ոնց որ էդ աշխարհում չլինի
ու էն Մասթերսի ասածը իրանց երեքի մասին ինչքան ճիշտ ա բնորոշում էդ վիճակը։

արմին, հա, կա տենց բան: ընդհանրապես համալսարանները շատ կտրված են աշխարհից ու համալսարաններում աշխատող մարդիկ տեղյակ չեն ինչ ա կատարվում դրանից դուրս: Դա իմ մաշկի վրա շատ ուժեղ զգում եմ էստեղ: Համալսարանում չկան լիքը բաներ, որ դրսում կան:
Ես վերջացրեցի: Չնայած երկրորդ կեսը հեշտ էր գնում, բայց մեկա շատ ծանր տպավորություն թողեց: Տարիները արագ էին թռնում, մինչև վերջ էլ Սթոուներին պատկերացնում էի իրեն մեծի տեղ դրած ջահել ու կյանք չտեսած մարդու տեղ: Չգիտեմ, կարող ա որոշ ժամանակ անցնի, ու էս գիրքը գնահատեմ ավելի բարձր, բայց հիմա ոնց ֆռում եմ, շատ անիմաստ ընթերցանություն էր իմ համար :(

Այստեղ ընդհանուր կարծիքներով կկիսվենք ու կքննարկենք: Եթե զգում եք, որ գրքին առնչվող ինչ-որ թեմա հատուկ ուշադրություն ա պահանջում, ասեք, առանձին քննարկում դրա համար կբացենք:
Հիշեցնեմ, որ գիրքը բեռնելու հղումները գտնվում են այստեղ: