Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

This topic is about
Drive Your Plow Over the Bones of the Dead
2021
>
Մայիս․ Օլգա Տոկարչուկի «Ձեր գութանը մեռածների ոսկրերի վրայով քշեք»
date
newest »

message 1:
by
Byurakn
(new)
-
rated it 4 stars
Mar 15, 2021 01:53PM

reply
|
flag

էս երկու անգամը ուրիշ բանով էի զբաղված, մոռացել էի միանալ ։Դ
Հնարավոր չի, որովհետեւ խմբի անդամների տվյալները Գուդրիդսից դուրս չունեմ։ Գուդրիդսն ինքը իվենթի տարբերակ ունի, բայց չօգտագործեցի, որովհետեւ ժամային գոտին ըստ գտնվելու վայրի փոխել չի լինում, խառնաշփոթ էր առաջացնելու։
ես կարդում եմ անգլերեն, բայց զգում եմ, որ ռուսերեն լեզվով ընթերցելը ավելի մոտիկ կլիներ բնօրինակին:

Ես ճիշտն ասած հարցս դրա համար գրեցի, մտածում էի ռուսերեն կարդամ, ամեն դեպքում սլավոնական լեզուներ են։
Ես անգլերեն եմ կարդում, ռուսերենի չեմ փոխի, որտև գիրքս անգլերեն ա։ Դեռ ընդամենը յոթ էջ եմ կարդացել, ահավոր ահասարսուռ ա, վախենում եմ բացել :))))

Լուսինե, ես էլ ուզում էի հարցնել՝ էսքան ձանձրալի շարունակվու՞մ ա։ Ես էլ քառորդից մի քիչ քիչ եմ կարդացել դեռ, ու անհասկանալի ա։

Մեծատառերը մի տեղ կարդացի Բլեյքի պոեմների ոճն է վերցրել, որ «բանալի կոնցեպտները» մեծատառով առանձնացնում է տեքստից:
ես կեսն եմ հասել ու կարծիքս չեմ փոխել, որ ձանձրալի գիրք է, բայց լավատեսորեն շարունակում եմ, որ մի պահից սկսած հասկանամ ինչի են իրան նոբելյան մրցանակ տվել :)
Հա, էդ արտահայտությունները հնաոճ են ուղղակի, էդ 19-րդ դարի անգլերենի շունչը տալու համար ա կարծում եմ
Մարդիկ, ո՞նց եք։ Քննարկումը ե՞րբ անենք։ Ես դեռ չեմ վերջացրել, հազիվ կեսերին եմ հասել, ոնց հասկանում եմ՝ բոլորն են էս օրին։ Ի՞նչ առաջարկներ կան։
իսկ գուցե դրա հաջո՞րդ շաբաթը, ասենք 12-ին։ 5-6-ին վայրի բնության մեջ եմ լինելու առանց ինտերնետի։
ինձ հունիսի 12ին հարմար չի այ տենց վայրի բնության մեջ եմ առանց կապի, կլինի մյուս շաբաթ օրը ամսի 19?
հա, 19-ին ինձ հարմար կլինի, Երևանից կմիանամ։ Մի երկրորդ տարբերակ էլ կարանք մայիս-հունիսը միացնենք իրար, միանգամից հունիսի 26-ին հանդիպենք։ Ասենք որն եք նախընտրում, սկսեմ մարդկանց սպամել։

օք, շատ լավ, ուրեմն որոշվեց ամսի 19-ին։ հունիսի գիրքն էլ 26-ին կանենք, հուլիս-օգոստոս էլ երևի մեծ գիրք ընտրենք, արձակուրդ գնանք։

https://www.goodreads.com/review/show...

Tatev wrote: "Գրքի կեսին հասա: Գնալով ավելի ա դուրս գալիս))) տարօրինակ տրամադրություն ունեցող գիրք ա: Էսօր-վաղը կվերջացնեմ երևի թե:"
Ես վերջացնելուց մի քանի օր հետո սկսեցի գիրքը սիրել, նույնիսկ ուզում եմ գնամ, ռիվյուս փոխեմ :))))
Ես վերջացնելուց մի քանի օր հետո սկսեցի գիրքը սիրել, նույնիսկ ուզում եմ գնամ, ռիվյուս փոխեմ :))))
Անդրադարձս ստեղ (եթե գիրքը չեք վերջացրել, նկատի ունեցեք, որ սփոյլերներ կան). https://byurakn.wordpress.com/2021/06...

Ժողովուրդ ջան, կարո՞ղ ա որեւէ մեկն ուզենա իմ փոխարեն վարել զրույցը շաբաթ օրը կամ հարմար կլինի՞ մի շաբաթով էլ հետաձգենք։ Ուղղակի ես Երեւանում եմ հիմա, իրար հետեւից առցանց հանդիպումներ են, որ բաց եմ թողնում (կամ մոռանում եմ, կամ ինտերնետս ա վատ լինում), շաբաթ օրն էլ մեծ հավանականությամբ չեմ կարողանա։

Ժողովուրդ ջան, ուրեմն հետաձգվեց։ Կներեք, չկարողացա նամակ ուղարկել, Երևանում հեռախոսով էի, հեռախոսից էլ չէի գտնում խմբային նամակ ուղարկելը։ Կհանդիպենք հունիսի 26-ին ժամը 21:00-ին երևանի ժամանակով, ես ամբողջ խմբին շուտով կգրեմ։ Հունիսի գիրքն էլ դրանից մի շաբաթ հետո կանենք։