Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

32 views
2024 > Հուլիս-օգոստոս. կարդում ենք Բոլանյոյի «2666»-ը

Comments Showing 1-20 of 20 (20 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ամռանը կարդում և քննարկում ենք Roberto Bolaño2666


message 2: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ո՞նց եք, կարդու՞մ եք


message 3: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments 400 էջի մոտերքը, ընթացքում մեկ հետաքրքիր կարդում եմ, մեկ suspence կորում է մի տեսակ: Երկար բոլոր գրքերի մեծամասնության նման շատ տեղեր մտածում եմ էսքան դետալի մեջ ընթերցողին տանելն արդյոք իմաստ ունի: Բայց վերջում կերևա ավելորդ էր լիքը բան թե ամեն կերպար կապ ունի ընդհանուր պատմության հետ:


message 4: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
ես էլ մի 20% եմ կարդացել, ու չէի ասի, որ դեռ զգում եմ գրքի հանդեպ ձգողականություն և հետաքրքրություն։ հուսով եմ գիրքը այս սիրային քառանկյան մասին չի լինելու ամբողջովին, թե չէ մի տեսակ իրենք ինձ արդեն ձանձրացրին։


message 5: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Սփոյլեր. չէ, մենակ առաջին մասն ա սիրային քառնկյան մասին։ Իրականում առաջին մասի կարևոր կետը երկրորդ պլանում ա, բայց դա հետո ա հասկացվում։


message 6: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments the part about the crimes վերջացրի, survived կարելի է ասել


message 7: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
ես հազիվ կարելի է ասել հաղթահարել եմ 300րդ էջի շեմը, սկսում եմ լուրջ կասկածել, որ մինչև ամսվա վերջ կկարողանամ ավարտել ընթերցանությունը:


message 8: by Meri (new)

Meri | 2 comments կներեք թեմայից դուրս գրառման համար, բայց խմբում կա՞ librarian, ով կարող է ավելացնել Վարդ Սիմոնյանի նոր հրատարակված «Շնավարդ» գիրքը


message 9: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Այո, Տիգրան Պետրոսյանին դիմեք


message 10: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
խնդրում եմ ինձ մոտիվացնել ավարտին հասցնել այս գիրքը, հասել եմ կեսին ու չգիտեմ, թե այդ ինչ պիտի լինի այս մյուս կեսում, որ արժի շարունակել ինձ տանջել։


message 11: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
չորրորդ մասու՞մ ես։ Այ չե՞ս ուզում իմանալ Արչիմբոլդին որտեղ ա։ Վերջին մասում իմանում ես


message 12: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ես վերջացրի: հակասական կարծիք ձևավորվեց իմ մոտ գիրքը վերջացնելուց հետո: մի կողմից թեմատիկ, տարածական ու խտության չափը տպավորիչ էր, մյուս կողմից գրքի մեծ մասը պարտադրելով եմ կարդացել, մանավանդ մեքսիկայի գլուխը համ ծանր էր համ էլ մի տեսակ հեռավորության վրա, որ էլ վրեդ չի ազդում հերթական սպանությունը: միգուցե նույնատիպ նկարագրությունների իմաստն հենց էդ էր, որ մի ահասարսուռ դեպք կարող է ազդել մինչև վերջին բջիջը, իսկ մասսայական սպանությունների, անկարողության ու կոռուպցիայի պայմաններում մարդը կորցնում է ապրումակցման զգացմունքը: Արքիմբոլդիի գրող դառնալու պահը կամ ուշադիր չեմ կարդացել կամ չեմ հասկացել, բայց շատ մակերեսային մնաց կոնկրետ ինչում էր իր տաղանդը, պատերազմի պահերը մի տեսակ կարիկատուրային պահեր կային:
Ընդհանուր հետաքրքիր քննարկում կունենանք կարծում եմ


message 13: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
այս սպանություննեի գլուխը իսկապես անխղճություն է։ Եթե մի քիչ էլ այսպես մոնոտոն գնա, էլ չեմ կարծում շարունակեմ այս գիրքը։ Անկեղծ կարծում եմ ես այս գրքին ավելի շատ բան եմ տալիս, քան թե ինքը ինձ, բայց քննարկմանը անպայման կմասնակցեմ։


message 14: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Բայց լիքը կեղտ հենց սպանությունների հատվածում ա ջրի էրես դուրս գալիս ու ըստ էության մարդասպանը բացահայտվում


message 15: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments իմ հասկանալով մի մարդասպան չէր կամ 900 էջ վատնե՞լ եմ :)

մյուս շաբաթ կամ կիրակի քննարկե՞նք


message 16: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
էդ ա, մեկը չէր, համակարգային էր։ բայց էդ սաղ հասկանալու համար էդ սպանությունների հատվածին պետք ա դիմանալ :D ինձ հարմար ա մյուս կիրակի։ մյուսներն ի՞նչ կասեն։


message 17: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ինձ էլ է հարմար


message 18: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
ես դեռ մի երեսուն տոկոսն գրքի ունեմ, բայց կիրակի ինձ էլ է հարմար, 10-ին չէ՞։


message 19: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Մարին ձայն չհանեց։ Էկեք հավաքվենք ուրեմն վաղը՝ կիրակի, Երեւանի ժամանակով ժամը 22:00։ Հղումը հանդիպումից առաջ կուղարկեմ


message 20: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ժող, հղումն ուղարկել եմ, բայց ոնց որ նորից տեղ չի հասնում։ Ամեն դեպքում ստեղ էլ դնեմ. https://aarhusuniversity.zoom.us/j/69...


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread


Books mentioned in this topic

2666 (other topics)

Authors mentioned in this topic

Roberto Bolaño (other topics)